Գեղամ Նազարյանը՝ պաթոլոգիկ ստախոսի մասին
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրում է.
«Պաթոլոգիկ ստախոսը հակված է սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկության հաղորդմանը, ինչպես նաև հորինում է ֆանտաստիկ, իրականության հետ որևէ աղերս չունեցող պատմություններ։
Սովորաբար պաթոլոգիկ ստախոսը նման քայլի է դիմում իր վրա այլոց ուշադրությունը բևեռելու համար, ցանկանալով ապացուցել, որ ինքը իրենից ինչ որ բան է ներլայացնում։ Պաթոլոգիկ ստախոսները կարող են գիտակցել, որ ստում են, բայց կարող է և հավատան իրենց իսկ հորինած ստին, հայտնած սուտ տեղեկությանը։Պաթոլոգիկ ստախոսներ կարող են լինել թե տղամարդիկ, և թե կանայք։
Հոգեբուժության մեջ նման անձնավորության նկարագրությունն առաջին անգամ արվել է մոտ հարյուր տարի առաջ։ Պաթոլոգիկ ստախոսությունն անվանվում է նաև միֆոմանիա կամ առասպելամոլություն։ Որոշ հոգեբաններ կարծում են, որ պաթոլոգիկ ստախոսները հավատում են իրենց ստին և ամբողջովին մտնում են դերի մեջ։
Շատ մասնագետներ, սակայն, մասամբ են համաձայն այս պնդմանը և համարում են, որ պաթոլոգիկ սուտը հատուկ հոգեվիճակ է։ Ճիշտ է, կլինիկական ախտորոշումներում պաթոլոգիկ ստախոս եզրույթը չի օգտագործվում, սակայն հոգեբույժների մեծ մասը վստահ են, որ պաթոլոգիկ ստախոսությունը կամ հոգեկան հիվանդության կամ գերցածր ինքնագնահատականի հետևանք է և շեշտում են, որ այս տեսակին չի կարելի քիչ թե շատ պատասխանատու հանձնարարություններ տալ կամ այնպիսի աշխատանք տալ, որից կախված է մարդկանց անվտանգությունն ու առողջությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը ցույց տվեց, թե ինչ է պատրաստվում անել հունիսի 20-ից հետո. Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Նիկոլը պարզապես ուզում է իր հետ դժոխք տանել հնարավորին չափ շատ մարդու
- Գեղամ Նազարյան. Դանիել Իոաննիսյանի և նրան մարտական դիրքեր ներխուժելու թույլտվություն տվածների նկատմամբ քրգործ չե՞ք հարուցելու
- Մեղքերդ մի ավելացրու, մի ելույթ ունեցի, ասա՝ ներողություն, ինձ դատեք, որ հետո այս ժողովրդի ձեռքը չընկնես. Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Դերասան-խելագարի ճիչերը և մեր անելիքը
- ԱԱԾ, Գլխավոր դատախազություն, կարծում եմ արագ պետք է հայտնաբերեք այս տականքին․ Գեղամ Նազարյան
- Պատերազմը մեր տուն բերեց Նիկոլը․ Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Մոլագար մարդասպան, չշշկռվես
- Ալիևն այսօր այս խամաճիկների հետ փորձում է իրականացնել այն, ինչը նրանց խանգարեց Նժդեհը. Գեղամ Նազարյան
- «Մեռածը դու ու այն ժամանակավոր կառավարությունն է, որտեղ գոյություն եք քարշ տալիս». Գեղամ Նազարյանը՝ Քերոբյանին
- Գեղամ Նազարյան. Եթե Նիկոլը հրաժարական տար գոնե 2020-ի սեպտեմբերին, պատերազմ չէր լինի, Շուշին ու Հադրութը չէինք կորցնի, հինգ հազար տղերքն էլ մեր կողքին կլինեին
- Գեղամ Նազարյան. Երաժիշտներ, հրաժարվեք այդ համերգից, հրավիրվածներ՝ մերժեք հրավերը
- Գեղամ Նազարյան. Մակունց ո՞նց ես ապրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան