ՄՕԿ-ը մտադիր է անպայման անցկացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերը
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) նախատեսում է Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերն անպայման անցկացնել՝ չնայած արտակարգ իրավիճակի հնարավոր հայտարարմանը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Խաղերի համակարգող խորհրդի ղեկավար Ջոն Քոութսի խոսքով, մրցույթի ընթացքում մասնակիցները անընդհատ կորոնավիրուսի թեստ են անցնելու։
«Խաղերը կանցկացվեն նույնիսկ եթե ընթացքում արտակարգ իրավիճակ հայտարարվի: Այժմ Ճապոնիայում ստուգողական մրցումներ են անցկացվում հինգ մարզաձևերում, չնայած պարտադրված արտակարգ իրավիճակին, ուստի մենք կասկածներ չունենք, որ Օլիմպիական խաղերը տեղի կունենան:
Մենք խրախուսում ենք մարզիկների պատվաստումը, բայց ամբողջությամբ չենք ապավինում դրան: Թեստավորումը կանոնավոր կլինի՝ անկախ նրանից՝ մարզիկը պատվաստված լինի, թե ոչ», - ասել է Քոութսը:
Հարակից հրապարակումներ`
- Երկու անգամ կկրճատվեն Օլիմպիական խաղերի մասնակից օտարերկրյա պատվիրակությունների թիվը
- Նախատեսվում է խիստ սահմանափակումներ մտցնել օլիմպիական խաղերի ընթացքում
- Օլիմպիական խաղերի մեկնարկին մարզիկների 80 տոկոսը պատվաստված կլինի կորոնավիրուսի դեմ. ՄՕԿ
- Բժիշկները հորդորել են չեղարկել Տոկիոյի օլիմպիական խաղերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները