
ՊՆ. Զինվորն ինքնակամ լքել է զորամասը
Մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՊՆ-ից հայտնում են, որ զորամասն ինքնակամ թողնելը համարվում է քրեական հանցակազմ պարունակող արարք, իսկ նման դեպքերում մամուլի հաղորդագրություն չի տարածվում՝ նախաքննության ընթացքին և զինծառայողին հայտնաբերելու օպերատիվ միջոցառումներին չխանգարելու նպատակով։
Հիշեցնենք, որ Armlur-ն ավելի վաղ գրել էր.
«Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, նա Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:
«Նա 18 տարեկան է, երեք ամսվա զինծառայող: Ծառայում էր Վարդենիսում: Վերջին անգամ նա ինտերնետ է մտել Վարդենիսի տարածքում, և այլևս նրանից տեղեկություններ չենք ունեցել: Այս պահին ոստիկանությունը, ոստիկանությունը փնտրում են, բայց դեռևս նորություն չկա»,- ասել է նա»։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին