Տիգրան Աբրահամյան. Ստացվում է, որ քաղաքական ղեկավարությունը երկրի պաշտպանության ապահովման խնդիր զինված ուժերին չի իջեցրել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Վերջին տասնօրյակում Հայաստանի պետական սահմանին ստեղծված իրադրությունը ինչ համատեքստում, տրամաբանության և գործընթացների շրջանակներում էլ դիտարկենք՝ հիմքում սահմանի անպաշտպան լինելն ու ժամանակին անհրաժեշտ միջոցառումների իրականացման բացակայությունն է։
Անկախ այն հանգամանքից, որ սա պատճառահետևանքային կապ ունի 2020 թվականի պատերազմի, դրա արդյունքների հետ, պետք է միաժամանակ պետք է արձանագրենք, որ վերջին ճգնաժամը չէր լինի կամ այսպիսի բնույթ չէր ստանա, եթե սահմանագծին պատշաճ աշխատանք և ծառայություն իրականացվեր։
Ստացվում է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը երկրի պաշտպանության ապահովման խնդիր զինված ուժերին չի իջեցրել, ինչը նշանակում է, որ հետագայում էլ նոր ագրեսիայի բավականին մեծ ռիսկեր կան»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Իշխանության թեզը ճանապարհ է բացում տարածքային այլ կորուստների համար
- Բոլոր խնդիրերի և հատկապես անվտանգային հարցերի լուծումն այս իշխանության հեռացման մեջ է. Տիգրան Աբրահամյան
- Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանագծում իրադրության ողջ ծանրությունը զինվորականի ուսերին է․ Տ․ Աբրահամյան
- Այսօր էլ Հայաստանը դասեր չի քաղել և մոտենում է ողբերգական հաջորդ կետին. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Այս պաշտոնական հաղորդագրությունը հաղորդում է հանցագործության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան