Քննարկումներ են եղել իրանցի գործընկերների հետ. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ինչպես նախօրեին, տարբեր լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան մեկնաբանել էր պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը չի տիրապետում որևէ տվյալի` Իրանի Իսլամական Հանրապետությունում գեթ մեկ հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ:
Այսօր, անդրադառնալով որոշ լրատվամիջոցներով տարածվող` ԻԻՀ-ում 160 հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ տեղեկություններին, հայտարարություն է տարածել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը, որում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:
Հավելենք, որ խնդրի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը, դեռ ամիսներ առաջ, քննարկումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ, որոնց արդյունքում լուրերը, թե Իրանում կարող են հայ զինծառայողներ գտնվել, չեն հաստատվել»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում Իրանի դեսպանությունը՝ 160 հայ զինվորի գտնվելու լուրի մասին
- ՊՆ-ն` Իրանում 160 հայ զինվորի գտնվելու լուրի մասին
- «Հրապարակ». 160 հայ զինվոր գտնվում են Իրանում. Ի՞նչ նախապայմաններ է առաջարկվել հայկական կողմին
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը