Նոնա Վանեցյան. Սիրով պատրաստ եմ համագործակցել բոլոր մանկապարտեզների հետ
Հայաստանի Մոնտեսսորի Ասոցիացիան կազմակերպել է կոնֆերանս, որի ընթացքում մասնագետները ներկայացնում են «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնի գործունեությունը, ծանոթացնում Մոնտեսսորի մեթոդաբանությանը, երեխայի տարիքային առանձնահատկություններին:
«Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնի հիմնադիրն ու Հայաստանի Մոնտեսսորի Ասոցիացիայի նախագահը Նոնա Վանեցյանն է:
Կոնֆերանսի ժամանակ նա նշեց, որ իր երեխաների համար երբ միշտ փնտրում էր մանկապարտեզներ, բախվում էր տարբեր խնդիրների:
«Չնայած մեծ տղաս հաճախել է շատ լավ պետական մանկապարտեզ, որտեղ սովորել և ստացել է շատ լավ գիտելիքներ, բայց էլ ավելին ուզելու համար փորձեցի ստեղծել մանկական կենտրոն և ամենագլխավոր պատճառը՝ ուզում էի այնտեղ տեսնել երջանիկ երեխա, երեխա, որն ուզում է գալ մանկապարտեզ և չի ուզում գնալ տուն, կամ գնալով ուրախ է, որ հաջորդ օրը վերադառնալու է: Այս մեթոդաբանությունն ինձ շատ օգնեց այդ երևույթը տեսնելու համար: Մեր երեխաները, երբ առավոտյան գալիս են, երբ իրենց դիմավորում են իրենց մանկավարժները, երևի 50-ից 1-ն է գուցե մի քիչ հուզված, տխուր, այն էլ միայն նրա համար, որ նոր է ընդունվել: Մեծ մասամբ նրանք երեկոյան արդեն խնդրում են մի քիչ ավելի մնալ, ծնողներին սպասեցնում են: Չնայած իմ տղան պետական մանկապարտեզից էլ էր այդպես տուն գալիս»,- ասաց նա:
Նշենք, որ բոլոր պետական մանկապարտեզների մանկավարժների մասնակցությունը կոնֆերանսին անվճար է:
Նոնա Վանեցյանն ասաց, որ ինչու է այսօր մեծամասամբ հրավիրել պետական մանկապարտեզների մանավարժների ու տնօրենների:
«Գտնում եմ, որ մեր և ձեր աշխատանքն է, որ այսօր Հայաստանում տալիս է լավ արդյունք, որովհետև մեր և ձեր աշխատանքն է, որ ունի մեթոդաբանություն:
Երեխայի կյանքում կարևորը կայունությունն է, երբ գիտի՝ այսօր եկել է, ինչ է իր հետ տեղի ունենալու, մինչև վերջ ինչ է լինելու, որ ժամին է քնելու, որ ժամին է ուտելու:
Կա մի բան, որը Մոնտեսսորին ներդրել. մի ուրիշ ձև շփվել երխայի հետ, մի ուրիշ բան առաջարկել նրան, որ նա ավելի բավարարված իրեն զգա, ավելի կարևոր իրեն զգա, հասկանա, որ կարող է որոշել: Դա դժվար չէ իրականացնել պետական մանկապարտեզներում, սիրով պատրաստ եմ համագործակցել բոլոր մանկապարտեզների հետ, բացատրել այն գիտելիքը, որը ստացել ենք, ներկայացնել, եթե ցանկանաք օգտագործել այդ գիտելիքը, որովհետև այդպիսով շատ երեխաները կկարողանան օգտվել այդ գիտելիքից»,- ասաց նա:
Կոնֆերասնաին ներկա Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոնտեսսորի-ուսուցիչ Կոնստանտին Սումնիտելին ներկայացրեց Ֆիզիոլոգիայի ինստիտուտի անցկացրած ուսումնասիրության արդյունքները, որի համաձայն Ռուսաստանի տարածում երեխայի ուղեղի զարգացման դանդաղում է նկատվել:
«Եթե նախկինում մոտ 6 տարեկանում ուղեղը ձևավորված էր, պատրաստ էր հաջորդ էտապ անցնելուն, հիմա հետ է ընկել 1 տարով: Բավականին շատ է: Սա նշանակում է, որ երեխային, 6 տարեկանում տանելով դպրոց, որտեղ պայմանները լրիվ այլ են, բախվում են խնդրի՝ երեխան ֆիզիլոգիապես պատրաստ չէ դրան:
Բացի այդ՝ շատ երեխաներ իրենց անթրոպոլոգիական դիրքով, պարամետերով չեն հասնում տարիքային նորմերին»,- նշեց մասնագետը:
Մեկ այլ խնդիր էլ նշեց նա՝ հասկակիցների հետ շփում. «Հեշտ է շփվել համացանցով, քան հանդիպել և զրուցել: Ցավոք, սա գնալով խորանում է»:
«Մոնտեսսորի» կենտրոնի գործունեության համար ընտրված է իտալացի բժիշկ, հոգեբան, մանակավարժ Մարիա Մոնտեսսորիի մեթոդաբանությունը: Այս մեթոդաբանությունն այն դաստիարակչական համակարգերից է, որն ընդգրկում է երեխայի անհատականության բոլոր կողմերը: Այն ներառում է երեխայի զգացմունքային, խոսակցական և ինտելեկտուալ զարգացումները: Այս համակարգը հիմնված է երեխաների ֆիզիոլոգիական և հոգեբանական զարգացման վրա՝ հաշվի առնելով տարիքային բոլոր առանձնահատկությունները: