Ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 23-ի կեսօրի դրությամբ, համեմատաբար կայուն է, միջադեպեր չեն արձանագրվել։
Մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանու իրականությանը:
Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի զինվորականների թիվը Սյունիքում 1000-ից ավելի է. Վահե Հակոբյան. «Փաստինֆո»
- Նոր փաստաթղթի հետևանքները՝ ՀՀ-ն 5 տարվա հեռանկարում կորցնում է Սյունիքը և վերածվում է Թուրքիայի և Ադրբեջանի գաղութի. Վարուժան Գեղամյան
- ՊՆ-ն հաստատում է՝ Սյունիքում վիճաբանության հետևանքով վնասվածք ստացածներ կան
- Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են Սյունիք
- Վերջին մեկ շաբաթում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում թշնամուն է հանձնվել 11 հազար հեկտար տարածք. Էդգար Էլբակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան