Քաղաքական 13:51 23/05/2021 Հայաստան

23.05.2021, «Հենակետ». Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները՝ մեկ շաբաթում

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.

«Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա ընթացքում մամուլում և համացանցում տեղեկություններ էին տարածվում, որ Սյունիքում ու Գեղարքունիքում վերջին իրադարձությունների ֆոնին զուգահեռ, հակառակորդը փորձել է առաջխաղացում ունենալ նաև Արցախի վերահսկողության տակ գտնվող հատվածներում՝ մասնավորապես Քարվաճառի և Մարտակերտի ուղղություններում։  Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն տարածվող լուրերի վերաբերյալ  հայտարարել  է, որ իր տեղեկություններով՝ թշնամին առաջ է բերում իր դիրքերը տարբեր ուղղություններով:
Շրջանառվող տեղեկությունները հերքել է ԱՀ ԱԱԽ գրասենյակը։

Փորձագետների գնահատմամբ, եթե ադրբեջանական կողմը հնարավորություն է ունեցել ՀՀ պետական սահմանը խախտել և առաջ գալ, ապա առաջին իսկ հարմար առիթի դեպքում Ադրբեջանը փորձելու է դիրքերը բարելավել նաև արցախյան հատվածում։Նշենք, որ նախկինում նման միջադեպեր գրանցվել էին, սակայն ՌԴ խաղաղապահների միջամտությունից հետո իրավիճակը հարթվել է։

Մայիսի 18-ին  Կարմիր շուկայի բնակիչները դուրս են եկել գլխավոր ճանապարհ, որտեղով անցնում է թշնամու մեքենաների շարասյունը և փորձել են կանգնեցնել ադրբեջանցիների շարասյունը, քանի որ ավելի վաղ թշնամու զինծառայողներից մի քանիսը կրակ էին բացել Թաղավարդի ուղղությամբ:
ԱՀ  ԱԺ «Արդարություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները  պահանջել  են Արցախի նախագահ Ա․ Հարությունյանի հրաժարականը։  Ըստ համատեղ տարածած հայտարարության, խմբակցությունները համոզվել են, որ Արցախի նախագահն առաջնորդվում է ՀՀ հեղինակազրկված իշխանությունների ցանկությունները բավարարելու մտադրությամբ: 

Հիշեցնենք, որ Ա․Հարությունյանը 44 օրյա պատերազմից հետո հայտարարել էր, որ առաջին իսկ ստեղծված հնարավորության դեպքում հրաժարական կտա։

Մայիսի 20-ին Ստեփանակերտում մի խումբ երիտասարդների կողմից կազմակերպվել է բողոքի ակցիա, ընդդեմ ՀՀ վարչապետի կողմից  ստորագրվելիք աղմկահարույց փաստաթղթի։  Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի նման փաստաթուղթ չստորագրվի, քանի որ այն չի բխում Հայաստանի և Արցախի շահերից։

Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը (CHW) ահազանգել  է, որ Շուշիի հյուսիսում գտնվող դարերի պատմություն ունեցող գերեզմանատունը մասնակիորեն ոչնչացվել է:  Քաղաք տանող ճանապարհի արևմտյան կողմի տարածքների մի մասը հարթեցվել է՝ շենքային համալիրի կառուցման նպատակով:

Մայիսի17-ին  ադրբեջանցիները թիրախային կրակ են արձակել Շոշ գյուղի մոտերքում հայկական դիրքերի թիկունքում էքսկվատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող Սոս գյուղի բնակչի վրա։ Վնասվել է գյուղի բնակչի տեխնիկան։  Միջադեպի վերաբերյալ արձագանքել է ԱՀ ՄԻՊ-ը։

Իվանյանի համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանը հայտարարել է , որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝  Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են նոր թաղամասի կառուցման աշխատանքները։Նրա խոսքով՝ կառուցվող 9 բազմաբնակարան շենքերում նախատեսվում է ունենալ 180 բնակարան՝ երկու, երեք և չորս սենյականոց:

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտվում է մոտ 20 սոցիալական աջակցության ծրագրերից, որոնց մեծ մասը գտնվում է ավարտման փուլում։ Ծրագրերից օգտվել է արցախցիների շուրջ 97 %֊ը։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ-ը հաղորդել է, որ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են 80 ուխտավորների խմբի անվտանգ այցելությունը Ամարասի քրիստոնեական վանական համալիր: Վանական համալիր էին եկել Ստեփանակերտ քաղաքից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից:

Պաշտոնական լրահոս

ԱՀ  նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ և հանդիպումներ ունեցել բնակիչների հետ։ 

ԱՀ  նախագահը մայիսի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել:
ԱՀ  նախագահ Ա․ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին։ Քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած սպաների սոցիալական խնդիրները։

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԵԽ կողմից մայիսի 20-ին ընդունված բանաձևի վերաբերյալ, որում ԵԽ-ն Ադրբեջանից պահանջել է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել 44-օրյա պատերազմում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ ողջունելով ընդունված բանաձևը:

ԱՀ  ՆԳ նախարարության ԱԻ պետծառայությունից հայտնել են, որ վերջին շաբաթվա ընթացքում  վնասազերծվել է 320 պայթուցիչ և 388 թնդանոթի  արկ:

ԼՂ հակամարտության մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն հայտարարել է, որ ՌԴ-ն մշտական կապի մեջ է Ադրբեջանի և ՀՀ հետ ԼՂ իրավիճակի կարգավորման հարցում։ Նրա խոսքերով՝ Պուտինը համոզված է, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի, ու այժմ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի հանման ու ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման մասին հարցին, ասել է , որ ԼՂ-ում և հարակից շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման կանոնավոր քննարկվում է ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ շփումների ժամանակ։

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են նաև ԼՂ հակամարտությանը։
Մայիսի 16-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ,։ Զրուցի ընթացքում անդրադարձ է կատարվել  ԼՂ հակամարտությանը և այս ուղղությամբ կարևորվել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: ԱԳ նախարարները կարծիքներ են փոխանակել ԼՂ  վերջին զարգացումների շուրջ:

ԵՄ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հարավային Կովկասում կայունությունն ամրապնդելու և խաղաղություն հաստատելու համար Եվրահանձնաժողովը լրացուցիչ 10 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի` աջակցելու ԼՂ-ում և դրա շուրջ հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիներին:

Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոն հայտարարել է , որ Կանադայի իշխանությունները 1 միլիոն կանադական դոլար (830 հազար ԱՄՆ դոլար) են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) ՝ ԼՂ հակամարտությունից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբափ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}