Ստեփանակերտի «բանալին» երկիմաստ է նայվում
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում բանալու տեսքով արձանի տեղադրման վերաբերյալ բուռն քննարկումներ են սոցիալական ցանցերում։
«Արցախպրեսսը» հայտնում է, որ Ստեփանակարտի քաղաքապետարանը «բանալու» թեմայով հայտնել է. «Հարգելի հայրենակիցներ, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի շուրջ սոցցանցերում տարաբնույթ քննարկումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ: Սպասում ենք մասնագիտական եզրակացությանը՝ վերջնական որոշում կայացնելու համար»: