Ադրբեջանցի զինվորականների թիվը Սյունիքում 1000-ից ավելի է. Վահե Հակոբյան. «Փաստինֆո»
«Սյունիքում իրավիճակը նույնն է, ադրբեջանցի զինվորականները ոչ՛ առաջխաղացում են ունեցել, ոչ՛ էլ հետ են նահանջել: Նույն դիրքերում և՛ մենք և՛ իրենք կանգնած ենք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում երեկ ասել էր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը.
«Ձեռնամարտից հետո բան չի փոխվել. ադրբեջանցիները, օգտվելով առիթից, որ մերոնք քիչ էին, հարձակվել են, բայց հետո լավ ծեծ են կերել: Մեր ՄՈԲ-ի ժողովուրդը՝ քաղաքապետի և առաջին կորպուսի ղեկավարությամբ, հասել են ու ադրբեջանցիներին շան սատակ արել: Իմ տեղեկություններով՝ հիմա նույն տեղերում, նույն դիրքերում և՛ մենք և՛ իրենք կանգնած ենք, իրենք մեր հողի վրա դիրքավորված են» ,-նշել էր Սյունիքի նախկին մարզպետը:
Սակայն, նրա խոսքով, այս օրերին ավելացել է ադրբեջանցի զինվորականների թիվը. «Մոտավորապես 1000-ից ավել իրենք են, ենթադրում եմ, այդքան կամ մի քիչ ավել մենք ենք։ Իշխանությունը կորցնում է ընդհանուր վերահսկողությունը:
Ադրբեջանի նախագահը հայտարարել էր՝ Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ` միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով:
Հարցին՝ ի՞նչ վտանգ է սա ներկայացնում հայկական կողմի համար, զրուցակիցն ասաց.
«Վտանգները հետևյալն են՝ Ադրբեջանը ինչ դեմ տա, պետք է ստիպեն, որ մեր անմեղսունակը ստորագրի, որքան հասկանում եմ, ադրբեջանցիները Քյարքին էլ են ուզում, չհաշված Տավուշի համայնքները: Պատկերացնու՞մ եք , եթե Քյարքիի ավտոճանապարհը հանձնի Ադրբեջանին, բա հետո՞»,-ասել էր Վահե Հակոբյանը:
Սյունիքի նախկին մարզպետի խոսքով՝ մեր երկրի անվտանգությունը և կոմունիկացիոն ճանապարհները վտանգված են.
«Մեր ճանապարհներն ընկնում են վտանգի տակ, ո՞նց եք պատկերացնում, Սյունիք ո՞նց ենք գնալու: Ադրբեջանը վեց կմ հայտարարել է իր տարածք՝ Գորիս- Կապան ճանապարհից, փակեց այդ ճանապարհը և խնդիրներ ենք ունենում՝ Պարսկաստանից անգամ բեռնատար չի կարողանալու գալ այս կողմ»,-ասել էր Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նոր փաստաթղթի հետևանքները՝ ՀՀ-ն 5 տարվա հեռանկարում կորցնում է Սյունիքը և վերածվում է Թուրքիայի և Ադրբեջանի գաղութի. Վարուժան Գեղամյան
- ՊՆ-ն հաստատում է՝ Սյունիքում վիճաբանության հետևանքով վնասվածք ստացածներ կան
- Վերջին մեկ շաբաթում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում թշնամուն է հանձնվել 11 հազար հեկտար տարածք. Էդգար Էլբակյան
- Այն, որ Սյունիքի գլխին կախված է գոյաբանական վտանգ, հաստատում են ԱՄՆ և Լեհաստանի դեսպանատները. Ղազինյան