Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ և ներողություն խնդրել կատարված դեպքի համար
Մայիսի 23-ին Երուսաղեմի Հայկական թաղամաս է այցելել մոտ 200 հրեա՝ տարբեր կազմակերպություններից և հանդիպել օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբղ. Հակոբյանի և Արբակ աբղ. Սարուխանյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Հանդիպման ընթացքում նրանք ներողություն են խնդրել կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին:
Քննարկվել են նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա Սուրբ Հարութեան տաճարի ճանապարհին հրեա երիտասարդների էին հարձակվել: Հայր Արբակը ստացել էր մարմնական վնասվածք:
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմում հայ հոգևորականի վրա հարձակման դեպքով երեք հոգի ձերբակալվել է
- Երուսաղեմում հայ հոգևորականը հարձակման է ենթարկվել