Լավրով. Թուրքիայի կողմից Ղրիմում Կիևի խրախուսումը ոտնձգություն է Ռուսաստանի ամբողջականության վրա
Ռուսաստանը շատ հստակորեն փոխանցում է Թուրքիային այն միտքը, որ Ղրիմի հետ կապված ուկրաինական նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականությանը ոտնձգության: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում, գրում է Tass-ը։
«Եթե խոսենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում մենք խստորեն խորհուրդ ենք տալիս մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել Կիևի ռազմատենչ տրամադրությունների սնուցումը: Մենք շատ հստակ ենք, որ Ղրիմում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է ոտնձգության Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը», - ասել է Լավրովը:
Լավրովը նշել է, որ այս կապակցությամբ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիայի գիծը «կշտկվի՝ հաշվի առնելով Մոսկվայի օրինական մտահոգությունները»։
Ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ստամբուլում իր ուկրաինացի գործընկերոջ` Վլադիմիր Զլենսկու հետ բանակցություններում ասել էր, որ հաստատում է Անկարայի դիրքորոշումը, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անեքսիան։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա