«Քաղուժերը պետք է հայտարարեն՝ հետ են կանչելու ՀՀ ստորագրությունը՝ սահմանագծման և սահմանազտման մասին հայտնի պայմանագրից»
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
««Պատիվ ունեմ» դաշինքն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նրանք հույս են հայտնում, որ կապիտուլյանտ դավաճանի հետ որևէ մեկը, որևէ պարագայում չի համագործակցի։ «Հունիսի 20-ից հետո կապիտուլյանտների համար համագործակցության միայն մեկ ճանապարհ է լինելու՝ իրավապահ համակարգի հետ, վերջին երեք տարիներին իրականացված բոլոր ապօրինությունները, դավաճանությունները եւ հանցանքները բացահայտելու ուղղությամբ», - նշված է հայտարարության մեջ։
Վատ չէ։ Ու քանի որ նման զրույց բացվեց, ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին առաջարկում եմ ևս մեկ հարցի շուրջ համաձայնության գալ։ Այն է՝ հնարավորինս շուտ հայտարարել, որ իրենց իշխանության գալուց հետո նրանք հետ են կանչելու Հայաստանի ստորագրությունը սահմանագծման և սահմանազտման մասին հայտնի պայմանագրից, եթե մինչ այդ դավաճան կապիտուլյանտը ստորագրի այն։Նման հայտարարության ընդունումը լրացուցիչ արգելք կհանդիսանա այդ խայտառակ պայմանագիրը ստորագրելու գործում։
Եթե ոչ դավաճան կապիտուլյանտի, ապա արտաքին ուժերի համար հաստատ։ Նրանք պետք է հասկանան, որ գործ ունեն ոչ թե դավաճան կապիտուլյանտի, այլ հայ ժողովրդի ու Հայաստանի հետ։ Մենք պետք է վերջապես սկսենք գործել որպես հասարակություն ու որպես ժողովուրդ։ Ամոթ է արդեն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին