«Պատիվ ունեմ» դաշինք. Ընտրություններից հետո նման ուժերի հետ որևէ համագործակցություն լինել չի կարող
««Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները Արցախյան երրորդ պատերազմից հետո իրենց քաղաքական գործունեության մեջ մշտապես բացառել են որևէ համագործակցություն դավադիր պատերազմի հրձիգ հանդիսացող և երկու հայկական պետականություններն ազգային աղետի հասցրած կապիտուլյանտների և նրանց սպասարկող գրպանային ուժերի և գործիչների հետ»,- նշված է «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարության մեջ։
«Պատերազմի ընթացքում և դրանից հետո նրանք դարձան խայտառակ պարտությունների, հսկայական կորուստների և ժողովրդի թիկունքում հյուսվող հակազգային գործարքների մեղավորն ու հանցակիցը:
Ընտրություններից հետո նման ուժերի հետ որևէ համագործակցություն լինել չի’ կարող։
Նրանց պետք է հեռացնել իշխանությունից և ստեղծվելիք հետաքննչական մեխանիզմներով բացահայտել հայրենազրկման ողջ դավադրությունն ու ենթարկել արդարադատության։
Հունիսի 20-ից հետո կապիտուլյանտների համար համագործակցության միայն մեկ ճանապարհ է լինելու՝ իրավապահ համակարգի հետ, վերջին երեք տարիներին իրականացված բոլոր ապօրինությունները, դավաճանությունները և հանցանքները բացահայտելու ուղղությամբ։
Պատիվ ունեցող բոլոր քաղաքական գործիչներից և ուժերից ակնկալում ենք նույնանման մոտեցման որդեգրում»,- նշված է հայտարարության մեջ
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ»-ի հրավիրած քննարկման արդյունքում հայտարարություն ընդունվեց
- Արթուր Վանեցյան. Հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում ձևավորվելու է պետականամետ մտածելակերպ ունեցող իշխանություն
- Արթուր Վանեցյան. Պահն իսկապես օրհասական է, վտանգ է սպառնում Հայաստանի գոյությանը
- «Պատիվ ունեմ» դաշինքը կապիտուլյանտից պահանջում է անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները
- ԱԳՆ-ի կողմից երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառվել է․ Արթուր Վանեցյան
- Գյուղոլորտը լինելու է մեր խոշորացույցի տակ․ «Պատիվ ունեմ» դաշինքը Կոտայքում է
- Այս իշխանությունների մեկ օր ավելի ղեկին մնալն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը․ Արթուր Վանեցյան
- «Պատիվ ունեմ» դաշինք. Խստորեն դատապարտում ենք Արմեն Գևորգյանի դեմ սանձազերծված քրեական արշավանքը
- «Պատիվ ունեմ» դաշինք. Կոչ ենք անում քաղաքական, հասարակական դաշտի բոլոր ուժերին, մտահոգ քաղաքացիներին ժամը 19.00-ին հավաքվելու կառավարության շենքի դիմաց
- «Պատիվ ունեմ» դաշինքի արժեքները
- «Պատիվ ունեմ». Հնգաթևն աստղն ու եռաբաղադրիչ «Ուղղի՛ ր մեջքդ։ Կպնե՛ նք գործին։ Որ ապրե՛նք» կարգախոսը
- «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագիրը
- «Պատիվ ունեմ». Մեկնարկեց հուշագրի ստորագրման արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան