Մինսկի օդանավակայանում ահաբեկչության մասին տեղեկատվությունը չի հաստատվել
Lufthansa ավիաընկերության ինքնաթիռում ահաբեկչություն նախապատրաստելու մասին հաղորդումը չի հաստատվել: Վեստի.ռու-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է Մինսկի օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Ներկայումս ուղևորների, ուղեբեռների և ինքնաթիռների զննում կատարելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ավարտված են: Ինքնաթիռը պատրաստվում է մեկնելու: «Մինսկ» ազգային օդանավակայանը գործում է բնականոն ռեժիմով:
Lufthansa ինքնաթիռի հետ կապված միջադեպի մասին հայտնի էր դարձել այսօր: Ինքնաթիռը պետք է թռչեր Ֆրանկֆուրտ ժամը 14: 20-ին, բայց տեղի չէր ունեցել: «Մինսկ» ազգային օդանավակայանից բացատրել էին, որ ինքնաթիռն օդ չի բարձրացել հնարավոր ահաբեկչության մասին էլեկտրոնային նամակի պատճառով: