Կարկուտ, կայծակ, ուժեղ քամի. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
Մայիսի 17-ից 23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 461 դեպք, որից 174-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 94 հրդեհի, 6 ուժեղ քամու, 1 ուժեղ կարկուտի, 1 կայծակի, 7 ինքնասպանության փորձի դեպք, 61 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 167 կենցաղային կանչ. տուժել է 85 մարդ: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ:
Արձանագրվել է թունավորման 6 դեպք:
Նախարարությունից հայտնում են, որ եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:
ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա