Բազմամարտում Արթուր Դավթյանը գրավել է երկրորդ տեղը
Երևանցի երեք մարզիկ գործուղվել էր Կիևում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարին: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ ՝ հայտավորված էին 17 երկրների ներկայացուցիչներ:
Բազմամարտում Արթուր Դավթյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Համլետ Մանուկյանը չորրորդն էր երիտասարդների մրցավեճում:
Առանձին գործիքների վրա Արթուրը դարձյալ երկրորդն էր նժույգթափում, հենացատկում և օղակների վարժությունում:
Երիտասարդների պայքարում Համլետը երկրորդն էր նժույգթափում ,օղակների զուգափայտի վրա և ազատ վարժություններում:
Թիմայինում մեր պատվիրակությունը երրորդն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան