ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պատվաստված դեռահասների մոտ սրտի խնդիրներ են արձանագրվել
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) ուսումնասիրում է միոկարդիայի, այսինքն՝ սրտի մկանների բորբոքումների դեպքերը, որոնք արձանագրվել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է «New York Times»-ը՝ վկայակոչելով CDC-ի խորհրդատվական խմբին:
Կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն, COVID-19 պատվաստանյութի երկրորդ դոզան ստանալուց մի քանի օր անց երիտասարդների և դեռահասների մոտ սրտամկանի բորբոքման դեպքեր են գրանցվել: Մասնագետները նշում են, որ այն հնարավոր է կապված չլինել պատվաստումների հետ և, որպես կանոն, մեղմ է ընթանում:
«Հնարավոր է պատահականություն լինել, որ պատվաստվելուց հետո որոշ մարդիկ սրտամկանի բորբոքում ունենան»,- ասել է ինֆեկցիոնիստ Սելին Գյունդերը:
Ինչպես նշվում են CDC-ում, սրտամկանի բորբոքման վտանգը, նույնիսկ եթե հաստատվի, որ կապված է պատվաստումների հետ, զգալիորեն ցածր է կորոնավիրուսով վարակվելու հետ կապված վտանգներից:
ԱՄՆ-ում արձանագրվել են ամենամեծ թվով COVID-19 դեպքեր աշխարհում: Համաճարակի ողջ ժամանակահատվածում ավելի քան 33 միլիոն ամերիկացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ, նրանցից ավելի քան 589 հազարը մահացել են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան