Իրանի նախարարն Հայաստանում է՝ քննարկելու տարանցման ոլորտում համագործակցությունը
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին, կիրակի երեկոյան ժամանել է Հայաստան՝ քննարկելու հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղու գործարկման հարցը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նախատեսված են Էսլամիի հանդիպումները Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարների պաշտոնակատարների և փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ:
Հայաստան կատարած այցի շրջանակներում, Էսլամին հայ պաշտոնյաների հետ քննարկելու է Իրանից Հայաստան փոխադրումների տարանցման, երկու երկրների միջև երթևեկության և տրանզիտի դյուրացման, ենթակառուցվածքների ավելացման, ճանապարհային վճարների կրճատման, խոչընդոտների վերացման, հայկական ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու, տրանսպորտային և ճանապարհային երթուղիների վերականգնման հետ կապված հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան