«Johnson & Johnson»-ը դիմել է Ճապոնիայում իր պատվաստանյութը գրանցելու համար
Ամերիկյան «Johnson & Johnson» կորպորացիան Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարություն դիմում է ներկայացրել կորոնավիրուսի դեմ իր նոր՝ «Janssen» պատվաստանյութ գրանցելու համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով ընկերության կայքում տարածված հաղորդագրությանը:
«Եթե գործակալությունը հաստատի մեր դիմումը, ապա «Johnson & Johnson»-ի արտադրած պատվաստանյութը արդեն 2022 թվականին կարող է մատակարարվել Ճապոնիային», - ասվում է կորպորացիայի հայտարարության մեջ:
Այսօր Ճապոնիայում օգտագործման թույլտվություն ունեն «Pfizer» և «BioNTech», «AstraZeneca» և «Moderna» ընկերությունների արտադրած պատվաստանյութերը։
Պատվաստումները Ճապոնիայում սկսվել են փետրվարի կեսերից: Երկրում արդեն ամբողջապես պատվաստվել է 4,8 միլիոն բուժաշխատողներից 2,3 միլիոնը: Ապրիլի 2-ին սկսվել է 65 տարեկանից բարձր 36 միլիոն քաղաքացու պատվաստում: Այս տարիքային կատեգորիայում 1.6 միլիոն մարդ պատվաստվել է առաջին դեղաչափով, իսկ 138 հազարը՝ երկուսով էլ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պատվաստված դեռահասների մոտ սրտի խնդիրներ են արձանագրվել
- COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արտադրության շնորհիվ աշխարհում ինը նոր միլիարդատեր է հայտնվել
- ԱՄՆ-ն վերացնում է Johnson & Johnson պատվաստանյութի սահմանափակումները