Pfizer, AstraZeneca-ն «շատ արդյունավետ» է կովիդի հնդկական շտամի դեմ
Անգլիայի հանրային առողջապահությունը (PHE) կիրակի օրը հայտնել է, որ Pfizer, AstraZeneca պատվաստանյութերը շատ արդյունավետ են կորոնավիրուսի հնդկական շտամի դեմ՝ համաձայն նոր հետազոտության։ Այս մասին գրում է Euronews-ը։
Նշվում է, որ այս պատվաստանյութերն 88 տոկոսով արդյունավետ են հնդկական տարբերակի դեմ, որը կոչվում է B.1.617.2, երկրորդ դեղաչափից երկու շաբաթ անց:
Այս երկու պատվաստանյութերն էլ հավասար պաշտպանություն են տալիս բրիտանական տարբերակի դեմ, որը հայտնի է որպես B.1.1.7 անունով:
Հետազոտությանը մասնակցել է 1054 մարդ՝ ապրիլի սկզբից մինչև մայիսի կեսերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան