Ըստ Իռլանդիայի արտգործնախարարության՝ Ryanair ինքնաթիռում ՊԱԿ-ի գործակալներ են եղել
Իռլանդիան կարծում է, որ Մինսկում պարտադրված վայրէջք կատարած Ryanair ինքնաթիռից, որում գտնվում էր NEXTA Telegram-ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, իջել են բելառուսական ՊԱԿ-ի գործակալները: «Գազետա ռու»-ն ներկայացրել է Իռլանդիայի արտգործնախարար Սայմոն Քովենի՝ Reuters-ին տված մեկնաբանությունը:
«Հինգ-վեց հոգի են դուրս եկել ինքնաթիռից, բայց միայն մեկն է ձերբակալվել: Սա թույլ է տալիս ենթադրել, որ մյուսները հետախուզության սպաներ են եղել»,- ասել է Քովենին:
Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև ավիաընկերության ղեկավար Մայքլ Օ'Լիրին:
Մայիսի 23-ին Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել են NEXTA Telegram-ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին՝ Աթենքից Վիլնյուս ուղևորվող ինքնաթիռի վթարային վայրէջքից հետո:
Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Պրոտասևիչի կալանավորումը համարել է հանրապետության հատուկ ծառայությունների աշխատանքի արդյունք:
Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է հասարակական կարգը կոպտորեն խախտող խմբակային գործողություններ կազմակերպելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Wizz Air-ը շրջանցում է Բելառուսի օդային տարածքը՝ Ryanair-ի հետ կատարվածից հետո
- Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը
- Բլինքենի հայտարարությունը՝ Բելառուսի կողմից Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի ու Պրոտասևիչի ձերբակալման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան