Wizz Air-ը շրջանցում է Բելառուսի օդային տարածքը՝ Ryanair-ի հետ կատարվածից հետո
Wizz Air-ը ավիաընկերությունն այսօր Կիևից Տալլին չվերթի ժամանակ շրջանցել է Բելառուսի օդային տարածքը։
«Ահա, Wizz Air-ի չվերթը խուսափել է Բելառուսի օդային տարածքից։ Իմաստուն քայլ: Լավ ավիաընկերություն»,-այս մասին թվիթերում գրել է Շվեդիայի նախկին վարչապետ Կառլ Բիլդտը։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս ուղևորվող Ryanair ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում՝ ռումբի մասին կեղծ հաղորդագրություններից հետո։ Վայրէջքից հետո ինքնաթիռում գտնվող Ռոման Պրոտասևիչը ձերբակալվել է Բելառուսի իշխանությոնների կողմից։
Հաղորդվում է, թե նրան կարող է սպառնալ մահապատիժ։ Ռոման Պրոտասևիչը Nexta նախագծի հեղինակներից է, որը լուսաբանել է Բելառուսի նախագահական ընտրությունների դեմ բողոքի ցույցերը 2020 թ. օգոստոսին։
Այն երկրում ճանաչվել է որպես օտարերկրյա ծայրահեղական կազմակերպություն և արգելված է, իսկ դրա հեղինակներ Ստեփան Պուտիլոն և Ռոման Պրոտասևիչը ընդգրկված են ահաբեկչական գործողություններում ներգրավված անձանց ցուցակում: Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև երկրի իշխանությունների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ «սոցիալական թշնամանք հրահրելու» գործողությունների մեջ:
ԵՄ պաշտոնյաները կոչ են անում խստագույնս արձագանքել տեղի ունեցածին՝ այն անվանելով «պետական ահաբեկչություն», թույլ չտալ բելառուսական ավիաընկերություններին վայրէջք կատարել ԵՄ անդամ երկրների օդանավակայաններում:
Here you see the Wizz Air flight from Kiev to Tallinn avoiding Belarus airspace. Wise move. Good airline. pic.twitter.com/68TcH3TGxN
— Carl Bildt (@carlbildt) May 24, 2021
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը
- Բելգիայի վարչապետ․ Արգելել «Բելավիա»-ի ինքնաթիռների վայրէջքը ԵՄ երկրների օդանավակայաններում
- Եվրախորհրդարանը Ryanair չվերթի հետ կապված միջադեպը որակել է «պետական ահաբեկչություն»
- Բլինքենի հայտարարությունը՝ Բելառուսի կողմից Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի ու Պրոտասևիչի ձերբակալման մասին