
Կորոնավիրուսով վարակման դեպքերն աշխարհում նվազում են. ԱՀԿ
Կորոնավիրուսով վարակման և մահացության նոր դեպքերի թիվն աշխարհում նվազում է երրորդ շաբաթն անընդմեջ, սակայն համաճարակաբանական իրավիճակը դեռևս շարունակում է «խոցելի» լինել: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսի խոսքին։
«Ուրախ ենք, որ երեք շաբաթվա ընթացքում անընդմեջ հիվանդացության և մահացության ցուցանիշի նվազում ենք նկատում, սակայն համաշխարհային մակարդակով մենք շարունակում ենք խոցելի իրավիճակում գտնվել»,- ասել է Ղեբրեյեուսը` ելույթ ունենալով Առողջապահության 74-րդ համաշխարհային ասամբլեայում:
Վերջինս հայտնել է, որ ներկա պահին աշխարհում չեն հայտնաբերվել կորոնավիրուսի նոր տեսակներ, որոնք «լրջորեն խախտում են պատվաստանյութերի և դեղամիջոցների արդյունավետությունը»:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն շուտով կշրջանառի կորոնավիրուսի դեմ չորրորդ պատվաստանյութը. Պուտին
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 562 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին