Պուտինի և Բայդենի հանդիպումը կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջին հանդիպումը հնարավոր է Շվեյցարիայում անցկացվի: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրներին։
Նրա խոսքով, հանդիպման ճշգրիտ ժամն ու վայրը դեռ հայտնի չէ: Ենթադրաբար բանակցությունները տեղի կունենան առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ժնևում:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան աշխատում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպման վրա:
Դրանից առաջ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ասել էր, որ Ռուսաստանին դեռևս չի կարողանում երկու պետությունների ղեկավարների հանդիպման վերաբերյալ որոշում ընդունել՝ ռուսական կողմի վերլուծությունների դեռևս ոչ լիարժեք լինելու պատճառով։
Ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան անձամբ հրավիրել է երրորդ երկրում հանդիպելու։ Ավելի ուշ ամերիկացի առաջնորդն ասել էր, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ հունիսին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով, երկու երկրների ղեկավարների քննարկման հիմնական թեման պետք է լինի ռազմավարական կայունությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա