Կոնվերս Բանկն առաջարկում է էներգաարդյունավետ վարկավորում
Կոնվերս Բանկը, ի թիվս հիփոթեքային այլ վարկատեսակների, առաջարկում է նաև էներգաարդյունավետ վարկավորում՝ մրցունակ պայմաններով: Այս մասին հայտնում են Կոնվերս Բանկից ու մանրամասներ հայտնում արտանետումների վերաբերյալ։
Մասնագետները պարզել են, որ 2020թ մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի քանակը, 2019-ի համեմատ, նվազել է 2.4 մլրդ տոննայով՝ մոտ 7 տոկոս: Դիտարկումների ողջ ժամանակահատվածում սա ամենափոքր ցուցանիշն է: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Earth System Science Data հեղինակավոր գիտական ամսագրում:
Միաժամանակ,Կորոնավիրուսի շրջանում СО2 -ի արտանետումները՝ բացարձակ արտահայտությամբ մի քանի անգամ գերազանցել են 2009թ.,1981թ., և 1992թ. տնտեսական ճգնաժամերի հետևանքով արտանետումները: Այնինչ «մենք կարող ենք կայունացնել Երկրագնդի կլիման, եթե արտանետումների համաշխարհային ծավալը մոտ լինի զրոյին»:
Արտանետումների ծավալում մեծ է արդյունաբերության, տրանսպորտային փոխադրումների, էներգետիկայի մասնաբաժինը: Օրինակ, որոշ տվյալներով, էներգիայի կամ ջերմության արտադրության ժամանակ մեկ տոննա մեթանի այրումից մթնոլորտ 28 տոննա СО2 է արտանետվում:
Մենք, գուցե, չենք կարող ազդել արդյունաբերության ոլորտում որոշումների կայացման վրա, բայց կարող ենք ստանձնել պատասխանատվություն՝ որպես անձ, նախապատվություն տալով էլեկտրամոբիլներին կամ մետրոյին, հեծանիվին, անցնելով էներգախնայողության:
Էլեկտրաէներգիայի սպառման կրճատումը կարող է դառնալ Կլիմայի փոփոխության և Գլոբալ տաքացման դեմ պայքարի բավականին գործուն միջոց: Ավելին, մենք կարող ենք կրճատել ծախսեր՝ միաժամանակ դուրս չգալով հարմարավետության գոտուց:
Եվ այսպես,
- Համակարգչային տեխնիկա գնելիս նախապատվություն տվեք նոթբուքերին: Դրանք սպառում են 20-50 Վտ էլեկտրաէներգիա, երբ համակարգչի ծախսը կազմում է 60-200 Վտ: Պատճառն այն է, որ նոթբուքերը աշխատում են մարտկոցով/լիցքավորիչով, իսկ համակարգիչը միշտ միացված պիտի լինի էներգիայի սնուցման աղբյուրին:
-Ջնջեք հին էլեկտրոնային նամակները: Դրանց գերակշող մասը սպամ է, որոնց պահման համար ողջ աշխարհում 33 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա է ծախսվում: Նշենք, որ այդքան էներգիա արտադրելու ժամանակ մթնոլորտ կարտանետվի 20 մլն տոննա ածխաթթու գազ:
- Տունը նորոգելիս օգտվեք էներգաարդյունավետ, ջերմամեկուսիչ շինանյութից, եվրոդուռ-լուսամուտներ տեղադրեք, գնեք լուսադիոդային լամպեր և էներգախնայողական տեխնիկա: Հիշեք՝ էներգախնայողության ամենաբարձր՝ A+++ կարգի սառնարանը ժամում ծախսում է 22 Վտ-ից պակաս էներգիա, իսկ ամենացածր G կարգինը՝ 150 Վտ/ժամից ավելի:
-Օգտվեք վերականգնվող էներգետիկայի աղբյուրներից՝ արևային վահանակներ տեղադրեք:
Կոնվերս Բանկը, ի թիվս հիփոթեքային այլ վարկատեսակների, առաջարկում է նաև էներգաարդյունավետ վարկավորում՝ մրցունակ պայմաններով:
Մանրամասները՝ այս հասցեում։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Տեղի է ունեցել Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակի շնորհանդեսը
- Կոնվերս Բանկ. Ապահով գնումներ համացանցում. Մի քանի խորհուրդ
- Կոնվերս Բանկ. Ամփոփվել են Կանանց տոներին նվիրված ակցիայի արդյունքները
- Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
- «Կոնվերս Բանկ»-ի բանկոմատներից կատարված հափշտակությունների գործով մեղադրանք է առաջադրվել ՌԴ ևս մեկ քաղաքացու
- Կոնվերս Բանկը հաճախորդների հետ «Ձմեռ պապի» է դարձել հեռավոր գյուղերի երեխաների համար