Հիվանդանոցում 47 տարի անցկացրած հիվանդը մահացել է
Թուրքական Բուրսա քաղաքի հիվանդանոցում մահացել է հիվանդներից մեկը` Աբդուլահ Քոզանը, որը այդ հիվանդանոցում է անցկացրել 47 տարի: Նա հիվանդանոց էր ընդունվել 1978 թվականին` գլխացավի գանգատներով և հետո նրա մոտ հայտնաբերել են ասթմա ու շաքարային դիաբետ, վկայակոչեով թուրքական ԶԼՄ-ներին, տեղեկացնում է «Российская газета»-ն:
Ըստ աղբյուրի, Քոզան-բեյի` հիվանդանոց ընդունվելուց հետո յուրաքանչյուր անգամ, երբ ավարտվել է այնտեղ մնալու ժամկետը, հիվանդանոցի ղեկավարությունը երկարաձգել է այն: «Նա մեզ համար գործընկեր էր դարձել», -ասել են բժիշկները:
Թուրքիայի քաղաքացու` հիվանդանոցում այսքան երկար ժամանակ գտնվելու պատճառը նրա աղքատ լինելն է:
Նա մահացել է 70 տարեկան հասակում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում