
ԱՀԿ. 115,000 բուժաշխատող մահացել է COVID-19- ից
Առնվազն 115,000 բուժաշխատող է մահացել COVID-19- ից: «ՌԻԱ նովոստի»-ի տեղեկացմամբ, այդ մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բացման ժամանակ:
«Թեև հաշվետվությունը դեռ ավարտված չէ, մենք կարծում ենք, որ առնվազն 115,000 բուժաշխատող ամենաբարձր գինն է վճարել ուրիշներին պաշտպանելու համար: Առողջապահական ոլորտի աշխատողները իսկական հերոսներ են»,- ասել է Գեբրեյսուսը Առողջապահության 74-րդ Համաշխարհային ժողովի բացմանը:
Նրա խոսքով՝ աշխարհի բուժաշխատողները հաճախ չունեն բավարար սարքավորումներ և դեղամիջոցներ՝ կյանքեր փրկելու համար, նրանց աշխատավարձը ցածր է, չեն գնահատվում, և նրանց աշխատանքային պայմաններն անվտանգ չեն:
Վեհաժողովը գործելու է մայիսի 24-ից հունիսի 1-ը՝ վիրտուալ ձևաչափով: 74-րդ նստաշրջանի հիմնական թեման ընթացիկ համաճարակի հնարավորինս շուտ հաղթահարելն է և հաջորդ համաճարակի նախապատրաստվելն է` ավելի առողջ, անվտանգ և արդար աշխարհ կառուցելով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին