Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը
Ryanair-ի հետ կապված միջադեպը պետք է դիտարկել տրամադրված անվտանգության տեսանկյունից, РИА Новости-ին հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից:
«Մինսկի գործողությունները լիովին համապատասխանում էին սահմանված միջազգային կանոններին»,- հավելել է նախարարությունը:
Բելառուսի ԱԳՆ-ի կարծիքով, Արևմուտքում քաղաքականացնում են իրավիճակը և հապճեպ եզրակացություններ են անում։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս ուղևորվող Ryanair ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում՝ ռումբի մասին կեղծ հաղորդագրություններից հետո։ Վայրէջքից հետո ինքնաթիռում գտնվող Ռոման Պրոտասևիչը ձերբակալվել է Բելառուսի իշխանությոնների կողմից։
Հաղորդվում է, թե նրան կարող է սպառնալ մահապատիժ։ Ռոման Պրոտասևիչը Nexta նախագծի հեղինակներից է, որը լուսաբանել է Բելառուսի նախագահական ընտրությունների դեմ բողոքի ցույցերը 2020 թ. օգոստոսին։
Այն երկրում ճանաչվել է որպես օտարերկրյա ծայրահեղական կազմակերպություն և արգելված է, իսկ դրա հեղինակներ Ստեփան Պուտիլոն և Ռոման Պրոտասևիչը ընդգրկված են ահաբեկչական գործողություններում ներգրավված անձանց ցուցակում: Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև երկրի իշխանությունների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ «սոցիալական թշնամանք հրահրելու» գործողությունների մեջ:
ԵՄ պաշտոնյաները կոչ են անում խստագույնս արձագանքել տեղի ունեցածին՝ այն անվանելով «պետական ահաբեկչություն», թույլ չտալ բելառուսական ավիաընկերություններին վայրէջք կատարել ԵՄ անդամ երկրների օդանավակայաններում:
Հարակից հրապարակումներ`
- Բելգիայի վարչապետ․ Արգելել «Բելավիա»-ի ինքնաթիռների վայրէջքը ԵՄ երկրների օդանավակայաններում
- Բլինքենի հայտարարությունը՝ Բելառուսի կողմից Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի ու Պրոտասևիչի ձերբակալման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան