Իսագուլյան. Բանակը քանդողներից հենց առաջինը Սամվել Բաբայանն էր
«Արցախում բանակը քանդողներից առաջինն ինքն է, ինքը զբաղված էր թալանով, նախագահներ սպանելով ու հայ սպանելով»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագույլայնը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե պատերազմում հայկական կողմը պարտվեց, քանի որ բանակ չուներ։
Նրա խոսքով, բանակը քանդողներից հենց առաջինը Սամվել Բաբայանն էր, որ զբաղված էր «միլիոններ դիզելով»։
«Պատերազմի ամենակարևոր օպերացիաներից մեկը, որը և կոտրեց բանակի մեջքը, ո՞վ էր արել, հենց Սամվել Բաբայանը։ Հայաստանում բանակ եղել է, կա ու լինելու է։ Այլ բան, որ բանակը սխալ է ուղղորդվել, և այդ ուղղորդողներից մեկը հենց Սամվել Բաբայանն է եղել։ Առաջին միլիոնատեր գեներալը ինքն է եղել, իրենից սկսվեց, որ գեներալները միլիոններ, սիրուհիներ, դղյակներ ու մեքենաների շարք ունենան»,- նշեց նա։
Ըստ Գառնիկ Իսագուլյանի, նախընտրական շրջանում քաղաքական որոշ ուժեր սլաքներն էլի դեպի բանակ են ուղղում։ Նրա դիտարկմամբ, այո՛, պարտություն եղել է, այն էլ շատ ծանր պարտություն, բայց դա բանակի մեղքով չի եղել, այլ՝ եղել է քաղաքական ղեկավարության մեղքով։
«Հիմա էլի բանակին են կպնում, բայց 7000 անմեղ երեխա է գլուխը դրել։ Չի կարելի հիմա բանակի մասին այդքան վատ խոսել։ Իշխանույան ներկայացուցիչներն իրենց պարտությունը գցում են բանակի վրա, որ ցույց տան, թե նախկինները 30 տարի բանակ չեն կառուցել, ընդդիմությունն էլ բանակին է կպնում, որ ցույց տա, թե այս 3 տարում իշխանությունը ոչինչ չի արել բանակի համար։ Այլ բան, որ այս պահին բանակը չի հասցնում տեխնիկական առումով հագեցվել։ Մենք բանակը շահարկման առարկա դարձնելու իրավունք չունենք»,- կարծիք հայտնեց նա։
Անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հայտարարությանը, թե որ դեպքում Ադրբեջանը կարող է դառնալ ՀԱՊԿ անդամ՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ իր կարծիքով ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, քանի որ այդ կառույցի անդամ երկրներից առնվազն 3-ը շատ սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։
«Մենք ունենք մեր ռազմավարական գործընկերը, և պետք է նրա հետ առանձին պայմանագիր կնքենք։ Որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ի՞նչ է փոխվում։ Թող Իրանի հետ շատ լուրջ ռազմաքաղաքական պայմանագիր կնքի Հայաստանը։
Թե չէ Լուկաշենկոն Մեհրիբանին միլիոն է գնահատում, մեր իշխանություններին՝ զրո։ Մի գիշերվա նվերը, որ նա կարող է տալ Մեհրիբանին, շատ ավելին է, քան այն, ինչ կարող է տալ Հայասանին»,- կարծիք հայտնեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 9-ից հետո մեկ օր ավելի ապրելու իրավունք չուներ Նիկոլը. Գառնիկ Իսագուլյան
- Ինչո՞ւ գլխավոր դատախազությունը քրգործ չի հարուցում, եթե Նիկոլը մտել է Կառավարություն. Իսագուլյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան