Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում մեր մարզիկները զբաղեցրել են երկրորդ տեղը
Մակեդոնիայի Սկոպիեում անցկացվել է Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը՝ մինչև 23 տարեկանների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Մեր տղաները վստահ մրցելութներ են ունեցել և թիմային պայքարում առաջ թողնելով միայն ՌԴ-ի պատվիրակներին, գրավել են երկրորդ պատվավոր տեղը:
Պատվանդանի չեմպիոնական աստիճանին կանգնել են Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Մալխաս Ամոյանը (72 կգ): Փոխչեմպիոնի պատվին արժանացավ շնորհալի գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը, իսկ Տիգրան Մինասյանը (60 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ) դարձան երրորդ մրցանակակիր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում