Իրանցի գեներալ․ Ոչ մի երկիր ապահով չէ՝ առանց անվտանգ սահմանների
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր գեներալ-մայոր Հոսեյն Սալամին Իրանի սահմանները անվանել է անանցանելի:
Նա այդ մասին հայտարարել է մայիսի 23-ին՝ Խորամշահրի ազատագրման տարեդարձի կապակցությամբ, երկրի հարավ-արևելյան սահմաններ կատարած այցի ընթացքում:Այս մասին գրում է Mehr News-ը։
Սալամիի պատվիրակությունն ուղևորություն է կատարել՝ գնահատելու ԻՀՊԿ ուժերի օպերատիվ ստորաբաժանումների մարտական և պաշտպանական պատրաստությունը և գնահատելու երկրի հարավարևելյան սահմանների անվտանգության իրավիճակը:
Նա հայտարարեց, որ հարևան երկրների, հատկապես հարավ-արևելքում Պակիստանի հետ սահմանագծի ողջ երկայնքով ապահովված է անվտանգությունը:
Ընդգծելով, որ երկրի ուժը կախված է նրա սահմանների կայունությունից Սալամին ավելացրել է․ «Ոչ մի երկիր ապահով չէ՝ առանց անվտանգ սահմանների»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա