Փաշինյանն Ալիևի ու Էրդողանի պարտադրանքով չի անում այս ամենը, սա իր հավատամքն է. Լարիսա Ալավերդյան
«2003 թվականին ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակում մի բարձրաստիճան անձ մեզ հայտնեց, թե ինչո՞ւ են հայերն այդքան շատ խոսում Ցեղասպանության մասին, քանի որ, ըստ ֆուտուրոլոգների, 2050 թվականին Հայաստանը լինելու է Թուրքիայի մաս»,- «Հայելի» մամուլի ակումբում հիշեց ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը և հավելեց, որ գլոբալիստական վատ խմբերն այդ ուղղությամբ աշխատել են, ինչի արդյունքն են ներկայիս իշխանությունները:
Ըստ Ալավերդյանի՝ այդ կենտրոններն են այնպես արել, որ մեր հասարակության մի ստվար զանգվածի համար ընդունելի լինի Նիկոլ Փաշինյանի կերպարը, իսկ նախագահների փոփոխությամբ իրականացվել է մարգինալացման գործընթացը:
«Լևոն Տեր-Պետրոսյանը 1992 թվականի մարտի 5-ին «Կամսամոլսկայա պրավդա» թերթին ասել էր, որ ՀՀ-ն համաձայն է, որ ԼՂՀ-ն մնա Ադրբեջանում՝ միայն ավելի բարձր կարգավիճակով»,- իր խոսքում հիշեց ՀՀ նախկին օմբուդսմենը և դրանով հիմնավորեց, որ այդ ժանակվանից էլ սկսվել է պարտվողականության հունի մեջ Հայաստանը մտցնելու գործընթացը:
Բանախոը պնդեց, որ Արցախում հաղթանակները տեղի են ունեցել ի հեճյուկսը առաջին նախագահի և ներկայիս վարչապետի պաշտոնակատարի:
Նրա պնդմամբ՝ Արցախը հանձնելու գաղափարից Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի հրաժարվել և 2008 թվականին նրան 200 հազարից ավել ձայն տվածները համաձայն էին, որ 7 շրջանները պետք վերադարձվեին:
Ըստ Ալավերդյանի՝ ՀՀ առաջին իշխանությունները սխալ էին, երբ մտածում էին, թե կկարողանան ապահովել առանձին ԼՂՀ-ի և Հայաստանի անվտանգության երաշխիքները, այն դեպքում, երբ այն հնարավոր է միայն միասնական ռազմավարության ներքո՝ համայն հայության ջանքերով:
Նկատելով, որ առաջին նախագահի քաղաքականությունը տարել է Նիկոլ Փաշինյանը՝ Ալավերդյանը հիշեց, որ երբ վերջինս հանդիպել է Հասարակական խորհրդի անդամների հետ, իր հարցին, թե Արցախի հարցը լուծված է, ինչի՞ մասին են բանակցում հիմա, Փաշինյանը կոպիտ ձևով պատասխանել է՝ ինչի մասին պետք է՝ դրա մասին էլ բանակցում ենք:
Ալավերդյանը նկատեց, որ պատերազմից հետո նոր պարզ դարձավ, թե ինչի շուրջ էին բանակցում:
«Նրանք, ովքեր հավատում են Նիկոլին, իրականացնում են թուրք-ադրբեջանական ռազմավարական ծրագիր, եթե չեն հասկանում, նշանակում է նրանք մեզ բոլորիս տանում են փոսի փոսը և մենք անդունդի մեջ ենք, հերիք է ասել՝ կանգնած ենք շեմին»,- հայտարարեց բանախոսը և հավելեց, որ անդունդի շեմին կանգնած ենք եղել սեպտեմբերի 27-ին, իսկ մինչ այդ՝ բանակը սևացնելով Փաշինյանը նախապատրաստական աշխատանքներ էր տանում այնտեղ գլորվելու համար:
Ալավերդյանը համոզմունք հայտնեց, որ Փաշինյանն այն անում է, ոչ թե այն պատճառով, որ նրան պարտադրում են Ալիևն ու Էրդողանը, այլ նրա համար, որ դա իր հավատամքն է:
Ալավերդյանը գտնում է որ Նիկոլ Փաշինյանը ատում է հայ ժողովրդին, ինչում համոզվել է նրա գործունեությանը հետևելով՝ ինչպե լրագրող աշխատելու տարիներին, այնպես էլ պատգամավոր և վարչապետ եղած ժամանակ:
Նա հիշեց, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի առաջին այցը եղել է Ղզախստան, որտեղ ունեցած ելույթներից մեկում նա քննադատել է հայի տեսակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին