Կիպրոսում AstraZeneca-ով պատվաստածների շրջանում արձանագրվել է թրոմբոզից առաջին մահը
Բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության Vaxzevria պատվաստանյութով պատվաստվածների շրջանում երկուշաբթի օրը թրոմբոզի հետևանքով առաջին մահն է գրանցվել Կիպրոսում: Ինչպես հայտնում է Կիպրոսի հանրապետության պետական առողջապահական կազմակերպությունը (Okypy), այս ամսվա սկզբին պատվաստված 39-ամյա բրիտանուհին մահացել է Նիկոսիայի հիվանդանոցներից մեկում:
Կինը պատվաստվել է Vaxzevria-ով մայիսի 6-ին Պաֆոսում: Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրների, մայիսի 19-ին շտապօգնությունը ուղեղային արյունազեղումով Պաֆոսից նրան հասցրել է Նիկոսիա: Հիվանդանոցում կնոջը տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում և միացրել արեստական շնչառության սարքին, նույն օրը նա ենթարկվել է բարդ՝ մի քանի ժամ տևողությամբ վիրահատության: Կիպրական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ վիրահատությունից հետո կինը շարունակել էր մնալ ծանր վիճակում:
Կիպրոսի առողջապահության նախարարությունը կնոջը հիվանդանոց ընդունելուց մեկ օր անց հայտարարել էր, որ նախարարության դեղագործական ծառայությունը զբաղվում է բրիտանուհու բժշկական պատմության և նրա բուժման ընթացքի մանրամասն ուսումնասիրությամբ՝ պարզելու պատվաստման և արյան թրոմբոզի առաջացնելու միջև կապը:
Կիրակի Առողջապահության նախարարությունը հայտարարեց կղզում AstraZeneca- ի արտադրած դեղով պատվաստվածների շրջանում թրոմբոզի երկրորդ դեպքի մասին: Այս անգամ խոսքը գնում էր 40-ամյա մի կնոջ մասին, ով ընդունվել էր Նիկոսիայի նույն շրջանի հիվանդանոց: Okypy-ում նրա առողջական վիճակը լավ են գնահատել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները