Քաղաքական 14:41 24/05/2021 Հայաստան

24.05.2021. «Հենակետ». Ադրբեջանը Շուշին ներկայացնելու է Դուբայի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ

Աթաթուրքի հիշատակի, երիտասարդության և սպորտի տոնին նվիրված միջոցառման ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է․ «Եթե մենք չբողոքենք նրա դեմ, ինչ տեղի է ունենում Թուրքեստանում, Ղարաբաղում, Երուսաղեմում, ապա մեզ ավելի մեծ աղետներ են սպասվում»:

«Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացումներ և համագործակցություն» թեմայով քննարկումների ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, բայց դրա համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները՝ այդ թվում նաև ճանաչի ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս: Նրա խոսքով` 30 հազար հայ է ապրում ԼՂ այն տարածքներում, որոնք ներկայում գտնվում են ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 131-րդ նիստում ելույթի ժամանակ Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանները խախտելու համար՝ ընդդգծելով, թե Հայաստանը հրաժարվել է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։

Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը հայտարարել է, թե Հայաստանին թույլ չի տրվելու վերականգնել իր ռազմական և քաղաքական ռեսուրսները, որպեսզի այն կրկին սպառնալիքի չվերածվի։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանում մինչև մայիսի 20-ը շարունակվել են մայիսի 16-ից սկսված զորավարժությունները, որոնց մասնակցել է 15 հազար զինվորական։ Մայիսի 17-ին 2021 թ․ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանին համապատասխան Նախիջևանի կայազորում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ տարբեր տեսակի զորքերի ստորաբաժանումների ու զորամասերի մասնակցությամբ:

Համաձայն 2021 թ․ համատեղ գործողությունների ծրագրի՝ շաբաթվա ընթացքում ադրբեջանցի և թուրք զինվորականների մասնակցությամբ անցկացվել են մարտավարական վարժանքներ:
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ ադրբեջանական բանակի զինծառայողները կմասնակցեն «Anatolian Phoenix-2021» որոնողափրկարարական միջազգային զորավարժություններին, որոնք թուրքական Քոնիա քաղաքում մեկնարկելու են մայիսի 24-ին և ավարտվելու հունիսի 4-ին։ Զորավարժություններին մասնակցելու են տարբեր երկրների զինծառայողներ։

Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող Մի-17 ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել թուրքական Գիրեսան բնակավայրում։ Ուղղաթիռում եղել է ադրբեջանցի 6 զինվորական, որոնք Թուրքիա էին ուղևորվում զորավարժություններին մասնակցելու նպատակով։

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը հետաքրքրված է ամերիկյան արտադրության սպառազինություններով և ցանկանում է դիվերսիֆիկացնել ադրբեջանա-ամերիկյան առևտրային հարաբերությունները տեխնոլոգիաների ոլորտում։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։

Նույն օրը Հասանովը հանդիպել է Վ․ Խրենինի գլխավորած պատվիրակության հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համատեղ գործունեությանը վերաբերող թեմաններ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:  Ադրբեջանի և Բելառուսի ՊՆ-ների միջև ստորագրվել է 2021 թ. ռազմական համագործակցության ծրագիրը:

Ապա Ադրբեջանի ու Բելառուսի պաշտպանության նախարարներն այցելել են «Պոլոնեզների» պահպանման զորամաս ու շարունակել քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները։ Նախարարներն այցելել են նաև մի քանի այլ զորամասեր։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

«Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացումներ և համագործակցություն» թեմայով քննարկումների ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքներում ներդրումներ կատարելու մեծ հնարավորություններ կան: Այդ տարածքների վերականգնման համար Ադրբեջանը հատկացրել է 1.3 միլիարդ դոլար:

Մայիսի 18-ին Իլհամ Ալիևն, ընդունելով Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինին, հայտարարել է, թե  բելառուսական ընկերություններին հրավիրել է մասնակցել Ղարաբաղում իրենց վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը:
Մայիսի 22-ին Ալիևը և Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի մասին տարածված հաղորդակցության համաձայն՝ առաջիկայում Բելառուս կժամանի քաղաքաշինության մասնագետների ադրբեջանական պատվիրակությունը, և բելառուս գործընկերների հետ միասին կմշակվի Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքներում շինարարական աշխատանքներ սկսելու ծրագիրը։

Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի դեպարտամենտի արտահանման նախարար Գրեհեմ Ստյուարտը հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան կնպաստի Ադրբեջանում այլընտրանքային էներգիայի ոլորտի զարգացմանը և դրան զուգահեռ մտադիր է «Խելացի քաղաք» և «Խելացի գյուղ» նախագծերի շրջանակներում խելացի տեխնոլոգիաներ ներդնել Ադրբեջանում: Ալիևը բրիտանական ընկերություններին հրավիրել է ներդրումներ կատարել ԼՂ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը հայտարարել է, թե առաջիկա շաբաթների ընթացքում Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցից հետո Ղարաբաղը վերականգնելու ուղղությամբ իրենց գործողությունները կարագացվեն: Նախարարը հատուկ ուշադրություն է հրավիրել ԼՂ ում մշակութային և պատմական հուշարձանների վերականգնման հարցի վրա:

Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչ Ռաշադ Նաբիևը Կասպյան քաղաքականության ամերիկյան կենտրոնի գործադիր տնօրենի և անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանը քննարկում է Արցախից գրավված տարածքներում իրականացվող նախագծերում ամերիկյան ընկերություններին ներգրավվելու հնարավորությունը:

Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալության տարածաշրջանային զարգացման բաժնի ղեկավար Էլգյուն Ջավադովը հայտարարել է, թե Ղարաբաղը՝ ներառյալ Շուշի քաղաքը, դարձնելու են զբոսաշրջային գոտի: Իրենք Շուշին ներկայացնելու են Դուբայի «Arabian Tourism Market» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում:

Ադրբեջանական մամուլը փոխանցել է, որ շուտով Շուշիում բացվելու է «Bravo» սուպերմարկետը։ Նշվել է, որ Շուշիում տեղաշարժման համար նախապատվությունը տրվելու է էկոլոգիապես մաքուր մեքենաների օգտագործմանը։ Բացի այդ, արգելվելու է քաղաքի տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, ինչը կարող է վնասել նրա պատմական, մշակութային արժեքները, վտանգել հուշարձանները, բնական միջավայրը: Շուշի քաղաքի վարչական սահմաններում նախատեսվում է ստեղծել Շուշի քաղաքի պետական արգելոց:

Ակնայի (Աղդամ) կենտրոնում արդեն սկսվել են շենքերի ապամոնտաժման և վերակառուցման աշխատանքները։ Ադրբեջանական մամուլում լայնորեն լուսաբանվել է դեպի Ակնա (Աղդամ) տանող ճանապարհի շինարարությունը։ Նախատեսվում է, որ նոր ճանապարհը կունենա չորս երթևեկության գոտի, որի երկարությունը կկազմի 45 կմ, իսկ լայնությունը` 26,5 մետր։

Ադրբեջանական լրատվամիջոցները կարևորել են Բարդա-Ակնա (Աղդամ) ճանապարհի և Բարդա-Ակնա (Աղդամ)  երկաթուղային գծի վերակառուցումը, ինչը հնարավորություն է ստեղծում ադրբեջանցիներին վերադառնալ Ղարաբաղ։

Ադրբեջանում ավարտվել է Արաքս գետի վրա Խուդաֆերինի և Գյազ Գալասի ջրամբարների շինարարությունը: Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների փոխնախարար Վուգար Քերիմովը հայտարարել է, թե Ադրբեջանը և Իրանը համատեղ կօգտագործեն դրանք:
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հատուկ ուշադրության է արժանացել այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից գրավված Մատաղիս գյուղը ապահովվել է էլեկտրականությամբ:

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ը, մտահոգություն է հայտնել Ադրբեջանում կրոնի օրենքի փոփոխությունների, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու իրավիճակի կապակցությամբ։ USCIRF-ն անհանգստացած է, որ «ռեստավրացիայի» անվան տակ» Ղազանչեցոց տաճարի գմբեթները հանվել են։

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգել է, որ Ադրբեջանը մասնակի ոչնչացրել է Շուշիի հայկական բազմադարյա գերեզմանոցը։

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

«Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ իրենք առաջարկ են արել Հայաստանին, որը թույլ կտա ՀՀ-ին կապվել Իրանի և Ռուսաստանի հետ։ Ըստ Ալիևի՝ գործընթացն ընթացքի մեջ է, սակայն իրենք աջակցության կարիք ունեն ԱՄՆ-ից, տարածաշրջանի երկրներից՝ այդ թվում Թուրքիայից և ԵՄ-ից:

«Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավար Նատավան Բայրամովան հայտարարել է, թե Ադրբեջանում սկսվել են Հորադիզ-Ագբենդ երկաթուղային գծի ենթակառուցվածքների շինարարությունը: Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ աշխատանքները կներառեն Հորադիզ-Ագբենդ և Բարդա-Ագբենդ ուղղությունները:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆիզուլիում մասնակցել է Հորադիզ-Ագբենդ երկաթուղային գծի հիմնարկեքին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ճանապարհը «Զանգեզուրի միջանցքով» կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ:

Թուրքական լրատվամիջոցները գրել են, որ Թուրքիան բացում է տրանսպորտային նոր ուղի ՝ կապ ապահովելով Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ: Տեղեկատվության համաձայն՝ «P&O Maritime Logistics» միջազգային ընկերության առաքման նոր ուղին ուղղակիորեն կկապի Կենտրոնական Ասիան Թուրքիայի հետ, իսկ ավելի ցածր գներով բեռնափոխադրումները կմեծացնեն առևտրի ծավալը Թուրքիայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի շուկաների միջև:

Շաբաթվա ընթացքում Իրանը և Ադրբեջանը գլխավոր ավտոմոբիլային ճանապարհներով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:

Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ Ադրբեջանը դարձել է դեպի Վրաստանի համար էլեկտրաէներգիայի երկրորդ հիմնական մատակարարը։ Այս տարվա հունվար-ապրիլին Ադրբեջանը բավարարել է այդ երկրի էլեկտրաէներգիայի կարիքների 29,41% -ը:

Ուզբեկստանի զբոսաշրջության և սպորտի նախարար Ազիզ Աբդուհակիմովը հայտարարել է, թե Ադրբեջանը կարող է միանալ «Silk Road Visa» նախագծին, որը կարող է Շենգենյան վիզայի անալոգը դառնալ Մետաքսի ճանապարհի երկրների համար (Չինաստան, Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Իրան, Ադրբեջան, Վրաստան):

Գերիների վերադարձի խնդրի մասին

Շաբաթվա ընթացքում Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունել է բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիների վերադարձի անհրաժեշտությունը՝ անկախ նրանց գերեվարման հանգամանքներից
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է բարձրացնել բոլոր հայ գերիների վերադարձի խնդիրները։

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելլամին հայտարարել է, թե հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն:  Ի պատասխան գերիներին վերադարձնելու պահանջների՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե  իրենց երկիրը վերադարձրել է ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին։

Հայաստանի տարածք ներխուժելու մասին

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն, ովքեր «սահմանազատման» պատրվակով հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում, շաբաթվա ընթացքում շարունակել են դիրքեր զբաղեցնել ՀՀ տարածքում։

Մայիսի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթանում է սահմանների հստակեցման գործընթաց: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ այս խնդրի վերաբերյալ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին հիմնախնդիրը միջազգայնացնելու փորձ է։

Մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել ՀՀ սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:

Ալիևը ևս հեռախոսազրույց է ունեցել Սալիվանի հետ և նշել սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝ կարևորելով, որ գործընթացը պետք է իրականացվի Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե  Հայաստանի հետ սահմանզատումն իրականացվում է երկու կողմերի մոտ առկա քարտեզների համաձայն, տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, սակայն Հայաստանը քաղաքականացնում է այս հարցը:

Մայիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ՌԴ-ն սահմանազատման և սահմանագծման հարցերում Ադրբեջանին և Հայաստանին իր աջակցությունն է առաջարկել, և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շուրջ կրքեր բորբոքելու ոչ մի պատճառ չկա։

Իսկ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն նշել է, որ Ռուսաստանը օգնություն կցուցաբերի Ադրբեջանին և Հայաստանին սահմանին առկա լարվածության կարգավորման հարցում, եթե նման խնդրանք երկու պետություններից էլ գա: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Բաքվին ու Երևանին կոչ է արել համաձայնության գալ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու շուրջ:

Իրանի Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման դեպքին, նշել է, թե Իրանը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:

Հնդկաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը: Իրենց երկիրը հորդորում է սահմանը խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա սադրանք: Ադրբեջանի ԱԳՆ-ն տարօրինակ է համարել Հնդկաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը։

Ադրբեջանական մամուլում լայնորեն քննարկվել է սահմանազարտման հարցը և նշվել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանը կվերականգնվի 1975-1976 թթ․ խորհրդայինքարտեզների սահմանային գծերի հիման վրա: Բացի Հայաստանից, Ադրբեջանի սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա է տեղի ունենում Ռուսաստանի և Վրաստանի հետ:

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկարությունը 284 կմ է, և քանի որ հակասություններ չկան, կողմերն ակնկալում են դեմարկացիան ավարտել 2-3 տարվա ընթացքում: Ադրբեջանի և Վրաստանի սահմանազատման հարցը ավելի բարդ է: Սահմանի մեկ երրորդը համաձայնեցված չէ:

Շաբաթվա ընթացքում ԱՄՆ պետքարտուղարությունը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Հայաստան և Ադրբեջան։ Ամերիկյան կողմը կոչ է արել չճանապարհորդել սահմանային շրջաններ, ինչպես նաև Ղարաբաղ ու հարակից շրջաններ։ Այս ամենից բացի, ԱՄՆ-ն լրացուցիչ ռիսկ է տեսնում Ադրբեջանի տարածքում՝ ահաբեկչական գործողությունների ձևով։

Ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածք ներխուժման ֆոնին ադրբեջանական լրատվամիջոցներում քննարկվել է խորհրդային ժամանակաշրջանի Հայաստանի տարածքում իրենց անկլավների վերադարձի հարցը։ Նշվել է, որ իրենց համար ռազմավարական առումով ամենակարևոր նշանակությունն ունի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը, ինչը հնարավորություն կտա, որ ադրբեջանական զինված ուժերը լինեն բարձունքներում, իսկ Զանգեզուրի հետ կապող E117 մայրուղին կհայտնվի վերահսկողության տակ:

Այլ թեմաներ
Ադրբեջանական լրատվամիջոցներում մեծ արձագանք է գտել Վրաստանի Քվեմո-Քարթլիի Դմանիս քաղաքում ապրող ադրբեջանցիների և էթնիկ վրացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը։ Մեկնաբանություններ են տեղ գտել, թե ծեծկռտուքը վրացական հատուկ ծառայությունների պատրաստված սադրանք է: Ադրբեջանական լրատվամիջոցներն այն կապել են Դավիթ Գարեջի վանքի և Ադրբեջանի արևմուտքում վրացական ժառանգության թեմաների հետ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}