Պենտագոնը հայտարարել է Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ուժեղանալու ռիսկի մասին
Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում Մոսկվայի և Պեկինի ուժեղացման ռիսկ է տեսնում՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության թուլացման պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ին ներկայացնում է AP լրատվական պորտալի տարածած լուրը, որը վկայակոչել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ Մակքենզին:
Նա ուշադրություն է հրավիրել մրցակցության ուղղությամբ կենտրոնանալու ԱՄՆ ցանկության վրա:
«Մերձավոր Արևելքն, ընդհանուր առմամբ, մեծ տերությունների միջև բախման վայր է: Ես կարծում եմ, որ երբ տարածաշրջանում մենք սկսենք հարմարեցնել մեր դիրքերը, Ռուսաստանը և Չինաստանը կփորձեն լրացնել տեղում գոյացած վակուումը»,-ասել է Մաքենզին:
Մասնավորապես, բարձրաստիճան զինվորականը չի բացառել Պարսից ծոցում ռուսական ու չինական ազդեցության ընդլայնումը:
«Կարծում եմ, որ հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ը փոխում է իր դիրքերը (Մերձավոր Արևելքում) և նայում աշխարհի այլ հատվածներին, նրանք (Ռուսաստանը և Չինաստանը) դա կարող են իրենց համար որպես հնարավորություն տեսնել»,- շեշտել է նա:
Մակքենզին նաև եզրակացրել է, որ Ռուսաստանը և Չինաստանը Մերձավոր Արևելքում կզբաղվեն զենքի վաճառքով:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն որոշում էր կայացրել մինչև մայիսի 1-ը սկսել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը: ԱՄՆ-ն հայտնել է, որ գործընթացը կավարտի մինչև սեպտեմբերի 11-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու