Փաստաբան. Կամայականորեն արգելանքի տակ է պահվում դատավոր Ազարյանի ավտոմեքենան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ահազանգում է՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի ավտոմեքենան իշխանությունը շարունակում է արգելանքի տակ պահել։
«Արդեն սև հումորի ժանրից՝ Հայաստանի տխմար իշխանությունը արդեն 11-րդ օրնէ առանց որևէ իրավական հիմքի, կամայականորեն արգելանքի տակ է պահում դատավոր Ա.Ազարյանի ավտոմեքենան:
Գլխավոր դատախազին, ոստիկանապետին և ՄԻՊ-ին ուղարկված դիմումները դեռևս որևէ արդյունք չեն տվել:
Հիշեցնեմ, որ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք /պլաշադկա/ ՃՈ պետի տեղակալի բանավոր ցուցումով, առանց որևէ պատճառաբանության»։