ՔՊ-ի հետ հետընտրական կոալիցիան ԼՀԿ-ն բացառում է
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հրապարակային կերպով դիմում է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքական ուժերին մեկ հարցով՝ ընտրություններից հետո ԱԺ անցնելու պարագայում բացառո՞ւմ են համագործակցություն Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ի հետ։
Այս անգամ այդ հարցը նա ուղղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որ երեկ համագումար էր հրավիրել։
««Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարն էր։ Հիմք ընդունելով պատեհ առիթը՝ հարց եմ ուղղում այդ կուսակցության՝ ինձ ծանոթ անդամներին՝ ակնկալելով ուղիղ պատասխան.
Եվ այսպես՝ հարցս. ընտրական շեմը հաղթահարելու և Ազգային ժողով անցնելու պարագայում հնարավոր համարու՞մ եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կազմելը, թե՞ բացառում եք այդ հնարավորությունը։
Կանխավ շնորհակալություն։
ԼՐԱՑՈՒՄ. Մեկնաբանություններում ԼՀԿ կառավարման մարմնի անդամ Դավիթ Խաժակյանը, հանդես գալով Կուսակցության անունից, հայտարարել է, որ ՔՊ-ի հետ հետընտրական կոալիցիան ԼՀԿ-ն բացառում է»։
Հարակից հրապարակումներ`
- Նորիկյան. ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ, որ ընտրվելու դեպքում «Արդար Հայաստան» կուսակցությունը կոալիցիա կազմի ՔՊ-ի հետ