Ինձ ամենաքիչն է հետաքրքրում, թե ով՝ ում է ընտրելու, ինձ հետաքրքրում է, թե ով՝ ինչ է ընտրելու. Լարիսա Ալավերդյան
«Արևելյան ասացվածք կա. «Նախքան մարդուն սպանելը, նախ նրա անունը ոչնչացրու», այսինքն՝ սկսզբից հայության անունն էր ոչնչացվում այս երեք տարիներին, որից հետո սկսեցին ֆիզիկապես ոչնչացնել»,-ասուլիսում հայտնեց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաքելությանը:
Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական ռազմավարության նպատակը եղել է այս դարում ավարտել Ցեղասպանությունը, և եթե չեն կարողանալու լիովին ոչնչացնել հայ ժողովրդին, ապա ձգտելու են իրական պետականություն կրող ազգի կարգավիճակից զրկել նրան
«Ցույց տվեք ինձ պատմության մեջ որևէ օրինակ, երբ որևէ երկրի ղեկավար գնացել է ուրիշ երկիր և այնտեղ փնովել է իր ժողովրդին ու երկիրը»,- հայտնեց ՀՀ առաջին օմբուդսմենը և բերեց օրինակներ, երբ Փաշինյանը Իրանում հայտարարել էր, որ հայ ժողովրդի և իշխանության մեջ կան օտարերկրյա լրտեսներ, ԱՄՆ-ում ասել էր, որ Հայաստանում գիտնականներ չկան, նրանք ամբողջ օրը սուրճ են խմում, իսկ Վատիկանում թույլ էր տվել, որ ադրբեջանցի պրովակատորը իրեն հարց տա և ինքն էլ հայտարարի, որ Վատիկանի նկուղներում են գտնվում ՀՀ կոռուպցիոներները և հանցագործները:
Ալավերդյանը Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացում ընտություններից բացի առաջնային է համարում մարգինալացված հասարակության խնդրի լուծումը:
Նրա խոսքով՝ գլոբալ կենտրոնները Նիկոլ Փաշինյանին բերելուց առաջ դրա համար հասարակություն են մարգինալացրել:
Ըստ նախկին օմբուդսմենի՝ Նիկոլ Փաշինյանին սատարողներն այսօր դժվար են ընդունում իրենց սխալը՝ չնայած նրանց կիրթ հատվածը հասկանում է, որ հանցագործություն է գործել և եթե նրանք չխոստովանեն, ապա նշանակում է, որ մասնակցում են և կերտում նոր պարտությունները:
«Ինձ ամենաքիչն է հետաքրքրում, թե ով՝ ում է ընտրելու, ինձ հետաքրքրում է, թե ով՝ ինչ է ընտրելու, թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագրի ամբողջական իրականացումը՝ գնալով այսօրվա իշխանության և նրա խունտայի հետևից, թե այն գաղափարի հետևից, որը մատնանշում է այլ դաշնակից՝ իրավիճակից դուրս գալու համար»,-հայտարարեց Ալավերդյանը՝ տարակուսանք հայտնելով, որ դեռ կան մարդիկ, որոնք հավատում են, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները՝ Թուրքիայի հետ միասին հայերին կօգնեն վերջինիս ցեղասպանական ծրագրերի վերջը տալու հարցում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան