Հանրային Հեռուստատեսությունը և Հանրային Ռադիոն հրաժարվել են լուսաբանել «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսը. Վարդևանյան
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Հարգելի գործընկերներ,
Այսօր «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի ունեցավ դաշինքի առաջնորդների՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսը։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք արձագանքեցին «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայության հրավերին, հավատարմագրվեցին և լուսաբանեցին այսօրվա հանդիպումը։
Միաժամանակ պետք է տեղեկացնեմ, որ իշխանության ակնհայտ ազդեցության տակ գտնվող Հանրային Հեռուստատեսությունը և Հանրային Ռադիոն հրավերը ստանալու, նույնիսկ հեռախոսազանգի միջոցով տեղեկացվելու պայմաններում չէին ներկայացել այսօրվա ասուլիսին և փաստացի հրաժարվել լուսաբանել այն։ Նշվածը նախընտրական քաղաքական գործընթացների համատեքստում գնահատում ենք կանխակալ վարքագիծ»։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունը չունի բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Եթե դու ինքդ ոչինչ չես անում, դու ի՞նչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին
- ՊՆ-ն ճիշտ հերքեց, որ Սյունիքում ադրբեջանցիների թիվը 1000 չէ, 1000-ից ավելի է. Վահե Հակոբյան
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից
- Իշխան Սաղաթելյան. Խոսելու ենք երաշխավորված ապագայից ու զարգացման տեսլականից՝ փաստերով և առանց պոպուլիզմի
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի Հանրապետությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանի՝ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան