Ինչու են կրակում սահմաններին. Արտակ Զաքարյան
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, թե ինչու են կրակում սահմաններին։
«Ցավոք ադրբեջանական ստահակները շարունակում են մեր երկրի սահմանները պահել լարվածության մեջ: Դա անում են լկտիաբար, հաշվի չառնելով միջազգային ոչ մի նորմ և պահանջ:
Ադրբեջանական հանցագործություններին նպաստում են նաև մեր կապիտուլյանտները՝ իրենց անկարողությամբ և անպատասխանատու գործողություններով:
Ադրբեջանը կրկին սադրում է, որովհետև գիտի, որ քիչ ժամանակ է մնացել մինչև ընտրությունները, մինչև նիկոլիզմի ավարտը:
Հիմա կապիտուլյանտը կամ պետք է երկիրը պատրաստի նոր ռազմական բախումների, կամ պետք է շատ արագ, իր այս այս կիսատ-պռատ խորհրդարանով ձևավորի նոր կառավարություն, նոր վարչապետով և հնարավորություն տա, որպեսզի ժամանակավոր կառավարությունը դուրս բերի երկիրն այս սողացող, արյունաքամվող քայքայումից:
Մինչև ընտրություններ և մինչև հաջորդ կառավարության ձևավորումը, շուրջ երկու ամիս ժամանակ կա, իսկ այդ ընթացքում Հայաստանի արևելյան և հարավային սահմաններից ոչինչ չի մնա»,- գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին