Բայդեն. ԱՄՆ-ն հավատարիմ է՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ գալիք ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ։ Այս մասին գրում է Interfax.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքին:
Նշվում է, որ Բայդենն իր նամակում ասել է, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին։
Բայդենը նշել է, որ 1991 թ.-ին անկախության վերականգնումից հետո ԱՄՆ-ը և Ադրբեջանը միասին աշխատել են անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարական կառավարման հարցերի շուրջ: ԱՄՆ նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում են Ադրբեջանի ներդրմանը Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման գործում՝ անցյալ տարի Հարավային գազային միջանցքի գործարկման և այս տարի Թուրքմենստանի հետ Կասպից ծովում հանքավայրի համատեղ հետախուզման և զարգացման վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:
«Մենք երախտապարտ ենք Ադրբեջանին՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը 20-ամյա աջակցության և ահաբեկչության դեմ պայքարի ջանքերի համար», - ասված է շնորհավորական ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա