Զինծառայող Մ․ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2021թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինանոցում պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Կարենի Հովհաննիսյանը «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել իր գլխի շրջանին:Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Կոմիտեից հայտնում են,որ ստացած հրազենային վնասվածքներով Մ.Հովհաննիսյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար»,- ասվոմ է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով. ՊՆ
- ՀՀ-ում հակառակորդի կրակոցներից պայմանագրային զինծառայող է զոհվել. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան