ՊՆ-ն չի հաստատում Սիսիանի հատվածում թշնամու կրակոցների և հայ վիրավորների մասին լուրը
ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՝ հերքելով Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների մասին լուրը։
«Տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։
Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվում է, որ Սիսիանի հատվածում թշնամու՝ Ադրբեջանի կողմից կրակոցներ են հնչել, կան նաև վիրավորներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին