Ռոբերտ Քոչարյան. Եթե դու ինքդ ոչինչ չես անում, դու ի՞նչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին
«Եթե դու ինքդ ոչինչ չես անում, դու ի՞նչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին: Վերջը պետությու՞ն ենք, թե՞ ոչ, ի վերջո արժանապատվություն, ինքնասիրություն ունե՞նք, թե՞ ոչ»,- ասուլիսում ասաց «Հայաստան» նախընտրական դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պետք էր դիմել ՀԱՊԿ-ին, արդյո՞ք իշխանությունը ճիշտ հոդվածով է դիմել:
Շարունակելով իր խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Եթե դու ինքդ ոչինչ չես ձեռնարկում ու մտածում ես, որ քո տեղը ուրիշը գալու է և այս հարցը լուծի, ուղղակի մենք աբսուրդի ժանրից ենք խոսում»:
Նա համոզմունք հայտնեց, որ ՀԱՊԿ-ի պամության մեջ նման դրսևորումներ չեն եղել.
«Եթե դու ոչինչ չես անում քո հարցերը լուծելու համար, քեզ ոչ մեկը չի օգնելու այդ հարցերի լուծման համար: Ակնհայտ բանաձև է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշեց, որ իշխանության կողմից որևէ քայլ չի արվել, բացի սեփական ժողովրդին մոլորեցնելու փորձից:
«Իրավաբանը կոնկրետ կասի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարում է և քրեորեն պատժելի արարք է, և այս մեղքը, այս քրեական հոդվածն այս իշխանությունների վրա է: Առաջին հարցը պետք է հետևյալը լինի՝ ի՞նչ եք արել դա թույլ չտալու համար»,- ասաց Ռ.Քոչարյանը:
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ, իրավաբան Արամ Վարդևանյանն ասաց, որ Հայաստանի Քրեական օրենսգրքով նախատեսված է որպես հանցագործություն ՀՀ տարածքային ամբողջականությունը, պետական սահմանները խախտելը, ապա տեղեկացրեց, որ ՀՀ դատախազության կողմից 14 օր առաջ հարուցվել է քրեական գործ և ոչ մի գործողություն դրա վերաբերյալ չի ձեռնարկվել:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն ճիշտ հերքեց, որ Սյունիքում ադրբեջանցիների թիվը 1000 չէ, 1000-ից ավելի է. Վահե Հակոբյան
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից
- Իշխան Սաղաթելյան. Խոսելու ենք երաշխավորված ապագայից ու զարգացման տեսլականից՝ փաստերով և առանց պոպուլիզմի
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի Հանրապետությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանի՝ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու
- ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը պետք է պարզեցվի. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Վենդետա չի լինի, հանցագործությունների պարտակում՝ նույնպես
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է հասկանալ, ԶՈՒ-ում այդ քայլերն արվել են գիտելիքի պակա՞սի պատճառով, թե՞ բանակի միտումնավոր քայքայման համար
- ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, թե որ դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել ՀԱՊԿ-ին
- Արա Այվազյան․ Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգությանը
- Զաս․ ՀԱՊԿ-ը ողջունում է «տարածքի վիճելի հատվածներից որոշ ստորաբաժանումների դուրսբերման համաձայնությունը»
- Ադրբեջանի նախագահն արձագանքել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու քայլին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան