Ռոբերտ Քոչարյան. Պետք է հասկանալ, ԶՈՒ-ում այդ քայլերն արվել են գիտելիքի պակա՞սի պատճառով, թե՞ բանակի միտումնավոր քայքայման համար
Պահեստազորի գնդապետ Դանիելյանն Արմավիրում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» նախընտրական դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց՝ տարեցտարի զինված ուժերը նվազում են։
«Էն պետությունում, որն այսօր գտնվում է պատերազմի մեջ, նման բան թույլատրելի՞ է։ Ինձ անհանգստացնում է նաև կանդրային քաղաքականությունը։ Մարդկանց նշանակում են պաշտոնի, որ մարդը տվայլ գործից, մասնագիտությունից չի հասկանում, ուրիշ ոլորտի մասնագետ է։ Դա բերել է նրան, որ մենք պարտվել ենք պատերազմում»,-հարցրեց նա։
Ռոբերտ Քոչարյանն էլ խոստովանեց՝ նայել է Զինված ուժերում վերջին նշանակումները, ապշեցնող են։
«Գիտե՞ք ինչից է գալիս, իրականում նշանակողն ինքն էլ չի հասկանւոմ, թե ինչ է անում։ Նշանակողը չի հասկանում, որ այդ մասնագիտության մարդը չի կարող այդ պաշտոնին լինել։ Նշանակումները կատարվում են ոչ թե մասնագիտական հմտություններով, այլ լոյալությամբ։ Այս վերջին նշանակումները որ նայում ես, ուղղակի ապշում ես։ Կա երկու տարբերակ։ Կամ բացարձակապես հարցին չտիրապետելը, կամ բանակի գիտակցված քայքայման գործընթացի շարունակություն։ Ո՞րն է այս երկուսից։ Կամ միգուցե երկուսն էլ միասին։ Անկեղծ ասած, իմ տպավորությամբ, այս մարդկանց կառավարման վահանակն ուրիշ տեղ է։ Եթե մտածեին մեր երկրի ու բանակի մարտունակության մասին, այսպիսի քայլեր ու նշանակումներ չպետք է անեին»,-ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Նա ընդգծեց, ամենավտանգավոր կրճատումներ եղել են մինչև պատերազմը՝ վերջին մեկ տարվա ընթացքում։
«Կրճատել են զորամասեր, որոնք կարող էին մոբռեսուրս ընդունել և շատ արագ մարտունակ զորամաս դառնալ։ Իսկ պատերազմի ժամանակ մոբռեսուրսը տանելու տեղ չունեին։ Պետք էր զրոյից զորամիավորում ստեղծել, որն էլ միանգամից պետք է հայտնվեր պատերազմի դաշտում։ Դա է նաև մեր այսքան մեծ թվով զոհերի պատճառը։
Պետք է հասկանալ՝ ինչի՞ համար են դա արել․ գիտելիքի պակա՞սն էր, թե՞ բանակի միտումնավոր քայքայումը»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում. Ռոբերտ Քոչարյան
- Գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալն էականորեն պետք է մեծանա․ Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Հնարավոր է Հայաստանը նորից բերել զարգացման հուն և ընդհանրապես՝ ամեն ինչ լավ է լինելու
- Ռոբերտ Քոչարյան. Ուզում եմ զգուշացնել, որ թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք մոռացության չի մատնվելու ու չի ներվելու
- Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կայցելի նաև մարզային շտաբեր. Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան