Այս իշխանությունը չունի բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար. Ռոբերտ Քոչարյան
«Եթե իշխանությունը փորձի կիրառել վարչական ռեսուրս, եթե իշխանությունը փորձի տարբեր եղանակներով կեղծի ընտրությունները, այո, այդ դեպքում լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են ունենալ նաև անկանխատեսելի հետևանքներ»,-ասուլիսում հայտարարեց «Հայաստան» նախընտրական դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշեց, որ այս իշխանությունը չունի բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար:
Պատասխանելով հարցին` եթե լինեն հետընտրական զարգացումներ, կլինե՞ք այն ուժը, որը կգեներացնի հետընտրական գործընթացները, Ռ.Քոչարյանն ասաց. «Այո, իհարկե»:
Անդրադառնալով սոցհարցումներին և պատասխանելով հարցին, որ ըստ դրանց ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը բարձր է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրողներ կան, ո՞րն է «Հայաստան» դաշինքի հույսը, ինչպե՞ս եք ընտրվելու, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Բոլոր այդ հարցումները, ինչքան ես գիտեմ, հեռախոսային են: Հեռախոսային հարցումներն ընդունված են աշխարհում, բայց սովորաբար այն երկրներում են ամբողջությամբ արժանահավատ, որտեղ չկա այսպիսի ներքին բևեռվածություն:
Երբ որ մեկ լայքի համար մարդուն հեռացնում են աշխատանքից, եթե մարդ աշխատում է բյուջետային ոլորտում, անմիջապես հարազատների վրա ճնշումներ են սկսում գործադրվել, ինչպե՞ս եք պատկերացնում:
Կա մի ստվար զանգված, որը չի ուզում իր կարծիքը հայտնել, մտածում է ճնշումների տակ կհայտնվի:
Մենք չենք ասում, որ այսօրվա պաշտոնակատարը վարկանիշ չունի, բայց վստահ ենք, որ 25-30 տոկոս ունենալով խորհրդարանում՝ հնարավոր չէ վերընտրվել վարչապետ և ձևավորել կառավարություն, եթե քեզ հետ չլինեն այլ ուժեր, որոնք պատրաստ են քեզ հետ համագործակցել: Սա էլ է փաստ: Դեռ ընտրությունների մասնակիցների ցանկում չի երևում որևէ քաղաքական ուժ, որը նույն դաշտից է, պատրաստ է դավաճանների հետ համագործակցել և որը կարող է անցնել խորհրդարան: Բավական հստակ է իրավիճակը. եթե նույնիսկ այդ 30 տոկոսը չհաջողվի մաշեցնել մինչև 15-20 տոկոս, այդ քաղաքական ուժն ի վիճակի չի լինելու ձևավորել կառավարություն, վերահսկողություն սահմանել գործադիր իշխանության վրա:
Բայց ամեն ինչ անելու ենք, որ մաշեցնենք մինչև քոք»:
«Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ասաց, որ ոչ մի հարցում չի կարող արտացոլել օբյեկտիվ պատկերը՝ հատկապես հիմա, հատկապես Հայաստանում այսպիսի խառն իրավիճակում:
«Ինձ գոհացնում է այն տենդենցը, որ տեսնում ենք վերջին 1-2 ամսում: Իսկ այդ տենդենցն ի օգուտ մեզ է, միանշանակ»,-նշեց Վահե Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Եթե դու ինքդ ոչինչ չես անում, դու ի՞նչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին
- ՊՆ-ն ճիշտ հերքեց, որ Սյունիքում ադրբեջանցիների թիվը 1000 չէ, 1000-ից ավելի է. Վահե Հակոբյան
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից
- Իշխան Սաղաթելյան. Խոսելու ենք երաշխավորված ապագայից ու զարգացման տեսլականից՝ փաստերով և առանց պոպուլիզմի
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի Հանրապետությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանի՝ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու
- ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը պետք է պարզեցվի. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Վենդետա չի լինի, հանցագործությունների պարտակում՝ նույնպես
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է հասկանալ, ԶՈՒ-ում այդ քայլերն արվել են գիտելիքի պակա՞սի պատճառով, թե՞ բանակի միտումնավոր քայքայման համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին