Հայաստանի սամբոյի հավաքականի 45 հոգանոց պատվիրակությունը Կիպրոսում է
Այսօր լուսադեմին Կիպրոսի Լիմասսոլ քաղաք է մեկնել Հայաստանի սամբոյի հավաքականի 45 հոգանոց պատվիրակությունը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը՝ միաժամանակ հայտնելով, որ մեր մարզիկ-մարզուհիները երեք տարիքային խմբով կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը։
Պատվիրակության ղեկավարն է մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Մարզիչներն են Վովիկ Խոջոյանը և Հայկ Ավետիսյանը, իսկ մրցավարական հանձնախմբում կլինի Էդվարդ Ասլանյանը: Մրցավայր են մեկնել նաև Հայաստանի ամենատիտղոսակիր սամբիստ , աշխարհի,Եվրոպայի հնգակի չեմպիոն, վանաձորցի Գագիկ Ղազարյանը և մարզաձևի երախտավոր, արցախցի Էռնեստ Միրզոյանը:
Առաջնությունը կավարտվի մայիսի 29-ին: