«Իմ քայլը» խմբակցությունը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջարկեց Սերգեյ Աղինյանին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկեց Սերգեյ Աղինյանի թեկնածությունը, որն արդեն երկրորդ անգամ էր ընտրվում այդ պաշտոնում:
Նա նշեց, որ իր աշխատանքի ընթացքում, որպես ՀԾԿՀ անդամ կարևորել է անկախ աուդիտի ներգրավման անհրաժեշտությունը, և արդեն երկու տարի է՝ «Հայաստանի էլցանցեր» ընկերության ներդրումային գործունեության աուդիտն իրականացվում է անկախ աուդիտորական ընկերության կողմից:
Աղինյանը հայտնեց, որ հաջորդ տարվանից ներդրումային գործունեության աուդիտ կիրականացվի նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում:
Նրա խոսքով՝ հանձնաժողովը մշտապես իր ուշադրության ներքո է պահում էներգետիկ անկախության բարձրացման և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես, ֆոտովոլտային արևային կայանների զարգացման խնդիրները:
«Այս պահին գործում է 20 կայան, կառուցման փուլում են ևս 41-ը և ևս 8 կայանի կառուցում նախատեսվում է պետություն-մասնավոր հատված գործակցությամբ, արդյունքում՝ վերականգնվող էներգետիկայի սպառումը ընդհանուր սպառման մեջ կգերազանցի 40 տոկոսը», հայտնեց թեկնածուն:
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանը մերժեց ԱԺ օրակարգ ընդգրկել զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նախագիծը
- 2016 թ. ՀՀ-ում եղել է 353 հազար հեկտար մշակվող հողատարածք, իսկ 2020 թվականին՝ 222 հազար. Թագուհի Թովմասյան
- Չեմ կարծում որ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են