Մարդիկ չեն կարողանում իրենց օրվա հացը վաստակել. Սոֆիա Հովսեփյան
«Այսօր շատերն ունենալով փոքրահասակ երեխաներ, չեն կարողանում իրենց օրվա հացը վաստակել, քանի որ, իրենց, օրինակ, «Կամ ԱԶ» մակնիշի մեքենան, որով ընտանիք էին պահում, պատերազմի հետևանքով այսօր չկա, իսկ կառավարության համապատասխան որոշումն ուշանում է»,-խորհրդարանական հայտարարությունների ժամին հայտնեց Սոֆիա Հովսեփյանը՝ անդրադառնալով պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց վնասված ավտոմեքենաների փոխհատուցման խնդրին:
Հիեցնենք՝ նա որո ժամանակ առաջ լքել է «Իմ քայլը» խմբակցությունը։
Հովսեփյանի խոսքով՝ մի քանի տասնյակ մեքենա պատերազմի ժամանակ վնասվել են, իսկ դրանք շատերի համար եղել են օրվա հացի վաստակի միակ աղբյուրը և «Աստված գիտի, թե երբ է ձևավորվելու խնդրի լուծման համար նախատեսվող միջգերատեսչական հանձնաժողովը»:
Պատգամավորը հայտնեց, որ ամեն օր մարզերից ստանում է զանգեր պատերազմի ժամանակ ֆիզիկական անձանց գույքի օգտագործման և վնասի փոխհատուցման վերաբերյալ:
Սոֆիա Հովսեփյանը վերջին անգամ գործադիրից պատասխան նամակը ստացել է մեկ ամիս առաջ, մինչդեռ իր հորդորով ՊՆ-ին դիմած քաղաքացուն մեկ շաբաթ առաջ էլ նույնաբովանդակ պատասխան է տրվել, թե պետք է վարչապետի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվի:
Պատգամավորը հույս հայտնեց, որ իր հերթական բարձրաձայնումն արձագանք կստանա գործադիրի մոտ, քանի որ այն արդեն լուրջ սոցիալական խնդրի է վերաճում:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ որ անհասկանալի հայտարարութուններ էին տարածվում ադրբեջանական ազդեցության գործակալների մասին.Նաիրա Զոհրաբյան
- Դաշնակցային հարաբերություններ ձևավորեցինք «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հետ. Տիգրան Ուրիխանյան